Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Հայերենացրեք հայերենը

Հայերենացրեք հայերենը
17.05.2019 | 02:54

Ժամանակին ունեինք Լեզվի տեսչություն, որը թեպետ մասամբ, բայց գիտեր, թե ինչի համար է ստեղծված, իսկ այժմ դրա ստվերն անգամ չի նկատվում, և մենք ստիպված ենք հետևել անաղարտ հայերենի սրտի աշխատանքն արձանագրող սարքին միայն։ Ամենուրեք զանգվածային ժարգոն ու մայրաքաղաքային «սլենգ»։ Տեսչության անհետևողական պահվածքի պատճառով «հեռուստատեսություն» կոչված այգին արդեն տևական ժամանակ է ինչ չի էտվել, պարարտացվել և չի սպիտակեցվել ծառերի ստորին հատվածը` անպիտան միջատների հարձակումներից խուսափելու համար։ Զանգվածային անմակարդակություն, գրեթե բոլոր հեռուստաալիքներում փողոցային բառապաշարով ծրագրեր, իսկ հումորային հաղորդումներն ուղղակի եղծում են մայրենին ցենզուրայից դուրս սցենարներով։

Տպավորություն է ստեղծվում, թե եթեր հեռարձակվող այդ ծրագրերն ու հաղորդումները որոշ ընկերախմբերի համար են ստեղծվել, ոչ թե հանրայնանալու։ Խառնիխուռն համեմված են էրոտիկ, անկաշկանդ նկարագրերով, ցերեկային ժամերին, առանց երեխաներից զգաստանալու, ցուցադրում են իրենց տափակ ու տաղտկալի «հումորները»։ Որոշ հաղորդումների սկսնակ, բայց տգիտությամբ արդեն աչքի ընկած հաղորդավարներն էլ ջանում են խոսել փոքրիշատե մաքուր հայերենով, սակայն չի հաջողվում. լարվելու հետևանքով անցնում են իրենց սրտի խոսվածքին` ժարգոնին։ Զերծ մնամ անուններ թվարկելուց, գաղտնի բան չէ։
Ասում են, որ դեռ գոյություն ունի «լեզվի տեսչությունը», ուրեմն բարի եղեք լինել այն, ինչի համար էիք ի սկզբանե և թույլ մի տվեք կիսագրագետներին յուրացնել մեր լեզուն` հայերենը, որի միակ տունը Հայաստանն է։ Մենք մի լեզու արդեն կորցրել ենք։


Հայկ ՍԻՐՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2554

Մեկնաբանություններ