Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՈւԵՖԱ-ն զգուշացրել է Արսենալին

ՈւԵՖԱ-ն զգուշացրել է Արսենալին
26.05.2019 | 13:34

ՈւԵՖԱ-ն զգուշացրել է «Արսենալին», որ ակումբը խնդիրներ կունենա, եթե թիմի երկրպագուները Եվրոպա լիգայի՝ Բաքվում կայանալիք եզրափակչում բողոքի ակցիաներ իրականացնեն ՈւԵՖԱ-ի դեմ, գրում է Mirror-ը: ՈւԵՖԱ-ում վախենում են, որ «Արսենալի» երկրպագուները, գոհ չլինելով Հենրիխ Մխիթարյանի բացակայությունից, կարող են Բաքվում պաստառներ պարզել՝ ընդդեմ ՈւԵՖԱ-ի:


ՈւԵՖԱ-ի աշխատակիցներն ուշադրությամբ կհետևեն «զինագործների» երկրպագուներին ու կֆիքսեն բողոքի ցանկացած դրսևորում՝ ակումբի դեմ պատժամիջոցներ ձեռնարկելու համար:

Դիտվել է՝ 323

Մեկնաբանություններ