Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ֆրանսիայում հայտնաբերվել է Պոլ Գոգենի ամենավաղ նկարը

Ֆրանսիայում հայտնաբերվել է Պոլ Գոգենի ամենավաղ նկարը
26.05.2019 | 13:36

Ֆրանսիայում հայտնաբերվել է Պոլ Գոգենի՝ դպրոցական տարիներին արված նկարը, գրում է Le Parisien-ը: Կտավը հայտնաբերել է Տուր քաղաքից ոչ հեռու՝ նկարների մասնագետ և աճուրդախոս Այմերիկ Ռույակը: Նկարն ուսումնասիրության համար Ռույակի մոտ է բերվել անցած աշնանը: Տիրոջ ուշադրությունը գրավել է, որ ջրաներկով նկարի ներքևում «Պոլ Գոգեն» մակագրությունն է:


Նկարում 4 հարկանի տուն է պատկերված, որը տեղակայված է Օռլեանում գտնվող Լուարա գետի ափին: Նկարի վրա նշված է նաև ստեղծման ամսաթիվը՝ 1865թ.-ի հուլիսի 2: Գոգենը 17 տարեկան էր: Մասնագետը նկարի ուսումնասիրության վրա 3 ամիս է ծախսել: Ուսումնասիրությունների ընթացքում նրան են միացել ևս 2 մասնագետներ: Պարզվել է, որ երիտասարդ Գոգենը պատճենել է իր ուսուցիչ Շառլ Պանսի նկարը: «Շվեյցարական լեռնատնակ Լուարայի ափին» անունը ստացած կտավը հունիսի 16-ին վաճառքի կհանվի: նախնական գինը 50 000 դոլար է:

Դիտվել է՝ 501

Մեկնաբանություններ