Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հաննան նախապատմական անտառ բացեց

Հաննան նախապատմական անտառ բացեց
26.05.2019 | 13:48

BBC-ին գրում է, որ Ուելսում «Հաննա» փոթորիկից հետո 4,5 հազար տարի ջրի ու ավազի տակ մնացած նախապատմական անտառի քարացած հետքեր են բացվել: Ուժեղ քամուց ծովը նահանջել է՝ բացելով տորֆի կուտակումները, որոնց տակ էին ծառերը, քամին քշել է նաև տորֆը: Քարացած ծառերը երևում են Կերեդիգիոն կոմսության Բորտ ու Ինիսլաս գյուղերի մերձակայքում: 17-րդ դարում գրի է առնվել ջրի տակ անցած քաղաքակրթության մասին միֆը, որ անվանվել է «Ջրասույզ հարյուրյակը»:

Համարվում է, որ այդ տարածքը ինչ-որ ժամանակ եղել է արգավանդ հող՝ բնակավայրով, որ ջրհեղեղներից պաշտպանված էր շլյուզներով ու ամբարտակներով: Առասպելը պատմում է, որ այդ հողը ուժեղ հողմերի ժամանակ քանիցս ծածկվում էր ջրով: 6-րդ դարում 16 գյուղ ջրի տակ է անցել, բազում զոհեր են եղել: Այդ արգավանդ հողերը այժմյան ափից 30 կիլոմետր արևմուտք են եղել, ներկա Կարդիգանի նեղուցի տարածքում:

Դիտվել է՝ 400

Մեկնաբանություններ