ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Պուտին-Թրամփ. պայթյունը հետաձգվե՞ց

Պուտին-Թրամփ. պայթյունը հետաձգվե՞ց
02.07.2019 | 00:31

Այո. արտիստ Ամերիկան խաղարկեց Հյուսիսային Կորեայի սցենարը. մատը պահեց ձգանի վրա, սակայն վերջին պահին պարզվեց` «բարի» է:
Հասկանալի է, աշխարհը շունչը պահած հետևում էր աշխարհի գերհզորների հանդիպմանը: Ինչպես սիրում է կատակել Տիգրան Քյոսայանը, հանդիպել էին հրամանատարն ու զինվորը, նկատառելով հետախույզ-հրամանատար Պուտինին և, ըստ ամերիկյան կուլիսների, ռուսական օժանդակությամբ նախագահ դարձած Թրամփին: Ինչևէ:


Էքսցենտրիկ Թրամփն առավել քան «կանխատեսելի» էր այդ օրը, միջազգային փորձագիտական հանրության մեծ մասն էլ հակված է այն կարծիքին, որ Պուտինն իր հերթական դիվանագիտական հաղթանակը տարավ, չնայած դեռ շատ բան հայտնի չէ հանդիպման դետալների մասին, այնուհանդերձ, էքստրիմի պահին հայհոյելուց չխորշող մեր հայրենակից Սերգեյ Լավրովի գոհունակ դեմքից ակնառու էր` սպասելիքներն իսկապես արդարացվել են, գերտերությունների մոտեցումներում տարբերությունները մշտապես առկա են, սակայն ընդհանուր պատկերում, խելագարության կանխավարկածի, ձգանը միմյանց ճակատին պահելու պահը դեռ չի հասունացել:


Ինքնին հասկանալի է՝ հանդիպումն առաջին հերթին պետք էր նաև ԱՄՆ-ին. վերջինս դերասանորեն այնքան շատ էր առաջացել դեպի Իրան` իր երկրորդ ավիակիրն էր այնտեղ ուղարկել, մոտ 1000 զինվոր գործուղել տարածաշրջան, սադրել էր Իրանին` իր դրոնով, Իրանն ստիպված խոցել էր այն, Թրամփը նստել էր Սպիտակ տանը` որպես գլխավոր հերոս, մի ձեռքը դրել ճակատին` «միտք էր արել «տխրադեմ», մյուս ձեռքը` ռմբակոծման կոճակին, բայց… արտիստ Ամերիկան` յուր հանճարի միտվող (կարծում եք` հենց այնպե՞ս էր Օսակայում հանդիպման ժամանակ Թրամփն ասում` ոնց որ Օսկարի մրցույթ լինի, լինի. սիրտն ավելցածից է խոսում), մի խոսքով, ժանրի բոլոր կանոններով աշխարհի վիճակը սրտին ծանրացրած Թրամփը չէր սեղմել մահվան կոճակը, սպասել էր Պուտինի հետ հանդիպմանը:
Պատճառն այլ է. հասկանալի է` ԱՄՆ-ը ցանկանում է և շատ է ցանկանում ի վերջո կյանքի կոչել մեծն Բժեզինսկու, Քիսինջերի, հիմա էլ քայլող ագրեսիայի «իկոնա» միստր Բոլթոնի` Մերձավոր Արևելքում ամերիկա-իսրայելական դրոշը ծածանելու քաղցր տենդը, այնուհանդերձ, թուլացող ԱՄՆ-ը, լաբիրինթ Արևելքում (չէ՞ որ Արևելքը «նուրբ բան է») ներսից հետ է մղում ԱՄՆ-ին` նախ տիեզերաբանորեն և ապա` եթե ԱՄՆ-ը «սառեց» Վենեսուելայում, Աֆղանստանը դեռ «եռում» է նրա չակրաներում, որպես ծանր մղձավանջ ու հիշողություն, Սիրիան էլ՝ կոկորդին, ինչպես կարող է ԱՄՆ-ը նոր պարտիա սկսել Իրանում։ Այն Իրանում, որը ոչ Սիրիա է, ոչ էլ Վենեսուելա. Իրանն ինքն է լրջագույն «կոմբինացիա» իրականացնում Սիրիայում, Մերձավոր Արևելքում, որքան էլ դա Իսրայելի ու Թրամփի սրտով չէ:
Ինչևէ. ինչպես և սպասում էիք, մեզ համար կարևոր` Իրանի ուղղությամբ, ստատուս-քվոյի որևէ տեղաշարժ չարձանագրվեց G-20-ի գագաթնաժողովում:
Սակայն տեսականորեն դա գումարելիների տեղը մեզ համար չփոխեց Ղարաբաղյան «ֆրոնտում»: Այնտեղ բավականին հետաքրքիր «դիպվածներ» գրանցվեցին: Նախ` Նիկոլ Փաշինյանը հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակեց: Կարեն Միրզոյանին: Արցախի նախկին ԱԳ նախարարին:


Փորձագիտական աչքաբաց շրջանակներն անմիջապես արձագանքեցին՝ դա ի՞նչ է ի պատասխան Ալիևի` սեփական բանակցային թիմում` «արցախյան» ադրբեջանական համայնքի ներկայացուցչի ներառման:

Հիշեցնենք, որ Փաշինյան Նիկոլն ասում է, որ Արցախն իրեն չի ընտրել, բանակցային սեղանի շուրջ պետք է լինի նաև Արցախը. Մադրիդյան սկզբունքներում էլ առկա` փախստականներ, ադրբեջանական համայնքի վերադարձ` Արցախ:
Սխեման կարծես թե հասկանալի է, ու հենց դրա համար էլ հասկանալի է դառնում, ինչու է Նիկոլն այդքան խառնվում, ճնշում գործադրում Ղարաբաղի, նրա գեներալիտետի վրա (Քոչարյանի կալանավորումները նույնպես այս համատեքստում են), որպեսզի անհրաժեշտ պահին, երբ ինքը քայլ անի Ղարաբաղի հարցում, իրեն խանգարող չլինի:
ՈՒ թե դրան էլ գումարում ես սահմանը հատածների երկուստեք վերադարձները` թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի «բարի կամքի» դրսևորման արդյունքում, ապա կարող ենք արձանագրել` գործընթացը սկսված է:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4545

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ