ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Ասում են...

Ասում են...
12.07.2019 | 01:04

...թե Սլովակիայում ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հավաքի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան-ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով հանդիպումն առանձնապես հարթ չի ընթացել: Առանց այն էլ Նիկոլ Փաշինյանով չհիացած (պաշտոնական հանդիպումների ժամանակ Լավրովը երբեք Փաշինյանի կողմը չի նայում) Ս. Լավրովն այս անգամ տարակույսներ է հայտնել հայկական պատվիրակության ԵԽԽՎ (Ռուբեն Ռուբինյանի) պահվածքի, ինչպես նաև ՄԱԿ-ում` ընդդեմ Ռուսաստան Վրաստանի առաջարկած բանձևի չքվեարկության մասով։ Խոսվել է Պուտինի հոկտեմբերի 2-ին Հայաստան կատարելիք այցի մասին և ակնարկվել է, որ մինչև Պուտինի այցը Ռ. Քոչարյանը պետք է բանտում չլինի:

Դիտվել է՝ 18078

Մեկնաբանություններ