«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Գրիգոր Բեքմեզյան. Դավիթ Գրիգորյանի հետ հանդիպեցինք, քննարկեցինք իր բոլոր մտահոգությունները

Գրիգոր Բեքմեզյան. Դավիթ Գրիգորյանի հետ հանդիպեցինք, քննարկեցինք իր բոլոր մտահոգությունները
19.07.2019 | 20:48

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ հանդիպեցինք, քննարկեցինք իր բոլոր մտահոգությունները, տվեցինք մեզ հուզող բոլոր հարցերը կապված և իր, և մեր մտահոգությունների հետ, որովհետև մենք էլ ունեինք որոշակի հարցեր, որոնք պետք է պատասխաններ ստանային, լրագորղների հետ զրույցում ասաց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը։


«Հիմա դիմելու ենք գործը հսկող դատախազին, որպեսզի նրանից էլ մի քանի պարզաբանում ստանանք, որի արդյունքում կձևավորվի մեր վերջնական դիրքորոշումը, և մենք կկատարենք մեր հայտարարությունը։ Մի կողմի դիրքորոշումը մեզ համար բավարար չէ», - ասաց նա։ Հարցին՝ Դավիթ Գրիգորյանը դժգոհե՞լ է, ԲԴԽ անդամը պատասխանեց. «Ինքը կասկածներ հայտնեց, որ այս գործը կարող է կապ ունենալ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ։ Մենք Դավիթ Գրիգորյանի բոլոր մտահոգությունները քննարկել ենք, մեզ հուզող բոլոր հարցերն իրար հետ պարզաբանել ենք։ Եվս մի քանի հարցի պարզաբանում կլինի, ամեն դեպքում այս գործին հետևում ենք և արագ կարձագանքենք»:

Դիտվել է՝ 564

Մեկնաբանություններ