Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Աղոթարան

Աղոթարան
26.07.2019 | 00:05

Գամերիդ ցավերն այսօր առավոտ
Տնքացին կրկին ոսկորներիս մեջ։
Կանգ առա մի պահ,
Դեպ Դոլորոսա շտապողների
Կանչ-աղաղակից...
Քեզ էին տանում կրկին խաչելու:
Վերցրի խաչդ իմ ուսի վրա։
Արդ օգնի՜ր, Հզո՜ր, ծանր չթվա`
Մինչև Գողգոթա…
Որ Հարությանդ
մասնակից լինեմ,
Որպես լուռ վկա:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2559

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ