«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Մակրոնը Թրամփին հայտարարել է թվային հարկման ծավալուն համաձայնագրի անհրաժեշտության մասին

Մակրոնը Թրամփին հայտարարել է թվային հարկման ծավալուն համաձայնագրի անհրաժեշտության մասին
28.07.2019 | 12:04

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուրբաթ հեռախոսել է Դոնալդ Թրամփի հետ։ Նա ընդգծել է թվային ծառայություններ առաջարկող խոշոր ընկերությունների հարկման վերաբերյալ միջազգային լայնածավալ համաձայնագիր կնքելու անհրաժեշտությունը՝ հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատին։


Մակրոնը ասել է Թրամփին, որ G7-ի առաջիկա գագաթաժողովը, որը կկայանա օգոստոսի 24-26-ին, Ֆրանսիայում, կարող է հարթակ դառնալ ոլորտում միջազգային համաձայնագրի համար։ Նա ընդգծել է, որ գագաթաժողովը «առաջխաղացման կարևոր» հնարավորություն կընձեռի միջազգային համաձայնագիր կնքելու ճանապարհին՝ «թվային գործունեության համընդհանուր հարկման մասին»։
Կողմերը քննարկել են ն աև Իրանի շուրջ պահպանվող լարվածությունը։

Դիտվել է՝ 679

Մեկնաբանություններ