«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ի՞նչ քայլեր են արվելու Սևանի փրկության համար

Ի՞նչ քայլեր են արվելու Սևանի փրկության համար
28.07.2019 | 12:05

Սևանա լճի մակարդակը երեկվա դրությամբ 4 սմ-ով ավելի էր, քան նախորդ տարի նույն օրը: Սա մոտավորապես 50 մլն խմ ավելի ջուր է կազմում, այսօր հրավիրած քննարկման ժամանակ ասաց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:


«Եվ սա չնայած նրան, որ այս տարի ունեցել ենք 100 մլն խմ ավելի գոլորշիացում և 40 մլն խմ պակաս տեղումներ: Եվ եթե այս թվերը լինեին միջին վիճակագրականին մոտ, այս պահին կունենայինք ոչ թե 4 սմ-ով ավելի ջուր, այլ ևս մոտ 10 սմ-ով ավելի: Ինչո՞ւ եմ ես քանակի մասին խոսում, որովհետև քանակն անմիջական կապ ունի որակի հետ: Խնդիրներն առաջացել են, երբ քանակի և լճի ծավալի հետ սկսել են տարբեր գործողություններ իրականացնել»,- ասաց նախարարը:
Էրիկ Գրիգորյանը նշեց, որ 2007-ից սկսած լճում անշեղ աճում է որոշակի օրգանական նյութերի և ֆոսֆորի պարունակությունը, որը խախտում է հավասարկշռությունը: «Մի կողմից մենք ունենք խնդիր, որ մասսայական կեղտաջրեր են լցվում լիճ: Եվ այդ կեղտաջրերը լցվում են Գեղարքունիքի մարզի համարյա բոլոր համայնքներից, բացառությամբ ավելի ցածր գոտում գտնվողներից: Եթե մենք ունենք 94 համայնք, դրանցից հանենք Սևանն ու Ճամբարակը և ևս մի քանի գյուղ, մնացած բոլոր համայնքներից կեղտաջրերն առանց մաքրվելու ուղղակի լցվում են Սևանա լիճ»,- ասաց նա: Վերջին քննարկումները բացահայտեցին մի իրողություն, որ քաղաքացիների մեծ մասը չգիտեր այս մասին, որ կեղտաջրերի գործոնով պայմանավորված՝ այսպիսի ճնշման է ենթարկվում Սևանը: Եթե ավելի լայն դիտարկենք խնդիրը, ըստ նախարարի, Հայաստանի բոլոր կեղտաջրերը լցվում են բոլոր գետերն ու ջրավազանները: Լճի որակի վրա մեծ ազդեցություն ունի նաև անասնապահությունը: Մյուս խնդիրը, ըստ նախարարի, ափամերձ հատվածների ոչ պատշաճ մաքրման աշխատանքներն են, որոնք իրականացվել են նախկինում և որոնց մասով հարուցված քրեական գործեր կան: Որոշակի ճնշում կա ցանցավանդակային տնտեսությունների կետերից արտազատվող ֆոսֆորի գործոնով պայմանավորված: «Եվ մեկ էական փաստ նույնպես կա, որը շատ չի բարձրաձայնվում, դա կոմունալ կենցաղային աղբն է, որը այդ բոլոր համայնքների կողմից լցվում են գետերի հուներ, և հետո այդ ամբողջ նյութերը լցվում են Սևանա լիճ: Այսինքն՝ այս ամբողջ գործոնների համագումարը հանգեցրել է այս իրավիճակին»,- նշեց նա:


Էրիկ Գրիգորյանն ասաց, որ մի կողմից էլ այս ամենի վրա ազդեցություն ունեն կլիմայական փոփոխությունները: Հայաստանում արդեն իսկ 1.3 աստիճանով ընդհանուր ջերմաստիճանի բարձրացում կա: Ըստ կանխատեսումների՝ արդեն 2030 թվականի գետային հոսքերի 9 տոկոս նվազում կլինի Հայաստանում: Սա նույնպես լրացուցիչ ճնշման է ենթարկում ոչ միայն Սևանա լիճը, այլ խոցելի իրավիաճակ է ստեղծում ընդհանուր էկոհամակարգի համար:


Նախարարն ասաց, որ այս ճնշումների քանակը չկառավարելու և չնվազեցնելու դեպքում Սևանի խնդիրները կխորանան: Ականատես կլինենք և ծաղկման խնդիրների, և ջրի որակական փոփոխությունների: «Այսինքն՝ միայն բացասական քայլեր չանելը բավարար չի լինի: Պետք է քայլեր իրականացվեն, որոնց մի մասն արդեն իրականացվում են»,- ասաց նա:
Ըստ նախարարի՝ քայլեր արդեն արվում են՝ երեք քաղաքների կեղտաջրերի կայանների կառավարման մասով նախարարությունն ուսումնասիրություններ է իրականացվել, փոխանցվել է վարչապետի աշխատակազմ: Արդեն հանձնարարական է տրված Տարածքային կառավարման նախարարությանը, որպեսզի նախահաշիվները կազմեն և սկսեն այդ մաքրման կայանների կառուցման աշխատանքները: Զուգահեռ աշխատանքներ են իրականացվում գետերի հուներն ու գետաբերանները մաքրելու ուղղությամբ: «Ինչ վերաբերում է ափամերձ անտառների մաքրմանը, մենք ուսումնասիրություններ կատարեցինք նաև տիեզերական պատկերներով ու դրոններով վեր ենք հանել մաքրման ենթակա ամբողջ տարածքները, որոնք կազմում են 770 հա: 2019-2021-ի ընթացքում այս մաքրման աշխատանքները նախատեսվում են ֆինանսավորել»,- նշեց նա:

Դիտվել է՝ 912

Մեկնաբանություններ