ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել։ «Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։               
 

Ձերբակալություններ Մոսկվայում

Ձերբակալություններ Մոսկվայում
28.07.2019 | 12:23

Ոստիկանության տվյալներով՝ երեկ Մոսկվայի Տվերսկայա փողոց էր դուրս եկել 3 հազար մարդ, նրանցից 700-ը լրագրողներ և բլոգերներ են։ Իրականում ցուցարարները շատ ավելի շատ են։ Ոստիկանությունը լավ նախապատրաստվել էր բողոքի ակցիային։ Հազարավոր ոստիկաններ Մոսկվայի կենտրոնում փակել էին բոլոր փողոցները, որ տանում են Տվերսկայա, փողոցին հարող մետրոյի մուտքերը, ստորգետնյա անցումները, որ մարդիկ չկարողանան մոտենալ քաղաքապետարանի շենքին։ Մարդկանց, որ եկել էին չարտոնված ակցիայի կամ Մոսկվայի դումայի ընտրությունների թեկնածուների հետ հանդիպման, ձերբակալում էին առավոտից։ 520 մարդ է ձերբակալվել։ Ոստիկանները ավելի շատ էին ցուցարարներից։


Ոստիկանությունը մի քանի օր շարունակ մոսկվացիներին կոչ էր անում դուրս չգալ ապօրինի հավաքին։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Թվիթերում գրել էր, որ ակցիայի ժամանակ լինելու են սադրանքներ։ Եել են բազմաթիվ բախումներ, ձերբակալություններ, կան տասնյակ տուժածներ։ Տուժել է նաև ՌԴ Դումայի պատգամավոր Անաստասիա Պարուշինան։ Ոստիկանները մահակով հարվածել էին նրա գլխին։ «Այսքանից հետո ես կարծում եմ, որ Սոբյանինը պետք է թողնի իր պաշտոնը, նա քանդում է մեր քաղաքը», - ասաց Պարուշինան, ում հանրահավաքի վայրից շտապօգնության մեքենայով տեղափոխել էին հիվանդանոց։
Այսօրվա ցույցին ներկա չեն ընդդիմադիր թեկնածուներից և գործիչներից ոչ մեկը։ Բոլորին նախօրեին ձերբակալել են՝ ձերբակալված են Ալեքսեյ Նավալնին, Դմիտրի Գուդկովը, Լյուբով Սոբոլը։ Ոստիկանությունը գնացել է նաև "Дождь" հեռուստաընկերության ստուդիա հենց ուղիղ եթերի ժամանակ, սակայն փոխանցել են միայն Քննչական կոմիտե ներկայանալու մասին ծանուցում գլխավոր խմբագրին և հեռացել։ Ցուցարարները պահանջում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Սոբյանինի հրաժարականները, վանկարկում են՝ Ռուսաստանը պետք է ազատ լինի։

«Ես չէի ուզում գալ այստեղ, բայց եկա, թեև վախենում եմ, բայց հասկանում եմ, որ պետք է պայքարել։ Բախտս բերեց՝ տատիկը համաձայնեց իմ երեխային խնամել, և ես կարողացա մասնակցել այս ցույցին», - ասաց ցուցարարներից մեկը։ Դաշնային հեռուստաընկերությունները այսօրվա ցույցերը չեն լուսաբանում։

Դիտվել է՝ 756

Մեկնաբանություններ