Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Արմեն Աշոտյան. Ընկերաբար հորդորում եմ Նիկոլին իր ընտանիքի անդամներին հեռու պահել քաղաքականությունից

Արմեն Աշոտյան. Ընկերաբար հորդորում եմ Նիկոլին իր ընտանիքի անդամներին հեռու պահել քաղաքականությունից
28.07.2019 | 12:27

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանի հայրը, խոսելով Իջևանում տեղի ունեցած հայտնի դեպքերի մասին, հայտարարել է. «Շատ ցավալի է, որ անգիտակից մարդկանց դրդեցին: Դա նրանց կազմակերպածը չէ, դա վերևից, Հանրապետականների, Նիկոլի թշնամիների կազմակերպածն է»։ Փաստորեն, Նիկոլին պատկանող և Նիկոլի կնոջ կողմից ղեկավարվող թերթը հերիք չէր, հիմա էլ Փաշինյանի հայրն է լծվել իջևանյան դեպքերը Հանրապետականին վերագրելու անհիմն և անհեթեթ քարոզչությունը:


Դեպքերից շաբաթներ անց, ունենալով հսկայական իրավապահ համակարգ ու չունենալով մեզ վերագրվող պնդումների գեթ մեկ լուրջ ապացույց, Փաշինյանները ընտանյոք հանդերձ շարունակում են վարկաբեկիչ և շինծու քարոզարշավը:


Հիշատակված նախադասության մեկ այլ վտանգավոր դրվագ վերաբերվում է «Նիկոլի թշնամիներ» արտահայտությանը: Երկրի ներսում ոչ մենք ունենք թշնամիներ, ոչ էլ Փաշինյանին դիտարկում ենք թշնամի: Նման բառապաշարը ատելության խոսքի դասական դրսևորում է Փաշինյանի հոր շուրթերից, ինչը լրջագույն անհանգստություն պիտի պատճառի հենց Նիկոլին: Իսկ «անգիտակից մարդիկ» արտահայտությունը ընդհանրապես կգերադասեմ չմեկնաբանել, ընդամենը հիշեցնեմ, որ այդ «անգիտակից մարդիկ» են բերել Ձեր որդուն իշխանության:


Ընկերաբար հորդորում եմ Նիկոլին իր ընտանիքի անդամներին հեռու պահել քաղաքականությունից; Դա ճիշտ չէ ոչ մարդկային և ոչ քաղաքական առումներով:
Եթե տիկինոջը արդեն անհնար է, գոնե ընտանիքի մյուս անդամներին: Պետք չէ այդ մարդկանց թիրախ սարքել և ներքաշել քաղաքական պայքարի մեջ»:

Դիտվել է՝ 1036

Մեկնաբանություններ