Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ֆրանսիան պատասխանել է Թրամփի սպառնալիքներին

Ֆրանսիան պատասխանել է Թրամփի սպառնալիքներին
28.07.2019 | 12:30

Ֆրանսիան մտադիր չէ չեղարկել տեխնոլոգիական ոլորտի հսկաների նկատմամբ սահմանած տուգանքը՝ չնայած ԱՄՆ-ի սպառնալիքներին՝ ասել է ֆինանսների նախարար Բրունո Լե Մերը։ Ֆրանսիան հարկերը կգործադրի ամեն պարագայում քանի որ թվային գործունեության ընդհանուր հարկումը բոլորին է վերաբերում։


Էմանուել Մակրոնը և Դոնալդ Թրամփը համաձայնել էին, որ G7-ի համաժողովը, որն օգոստոսին է, Բիարիցում, լավ հարթակ է թվային ընկերությունների հարկման ընդհանուր ծրագիր ներմուծելու համար։

Դիտվել է՝ 696

Մեկնաբանություններ