Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի շենքը հիմնանորոգվում է

Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի շենքը հիմնանորոգվում է
28.07.2019 | 12:34

Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի շենքը հիմնանորոգվում է: Բացումը նախատեսվում է 2021 թվականին: Այս մասին տեղեկանում են Երևանի քաղաքապետարանի կայք էջից, որտեղ նշվում է, որ աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը հանդիպել է Թբիլիսիի քաղաքապետի տեղակալ Սոֆիո Խունտսարիայի հետ: Քաղաքապետարանում կայացած հանդիպումից հետո Տիգրան Վիրաբյանը այցելել է դրամատիկական թատրոն, հանդիպել թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանի և թատրոնի ստեղծագործական անձնակազմի հետ: Քննարկվել է առաջիկայում հյուրախաղերով Հայաստանում հանդես գալու հեռանկարը:


Լուսանկարը՝ ըստ Վիքիպեդիայի

Դիտվել է՝ 1208

Մեկնաբանություններ