Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Վիեննայում քննարկվել է Իրանի միջուկային պայմանագրի ապագան

Վիեննայում քննարկվել է Իրանի միջուկային պայմանագրի ապագան
28.07.2019 | 23:48

Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արաքչին Վիեննայում հանդիպել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի և Չինաստանի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Թեհրանի և գերտերությունների միջուկային պայմանագրի ապագան:

«Մթնոլորտը կառուցողական էր, քննարկումները արդյունավետ, ես չեմ կարող ասել, որ մենք լուծեցինք բոլոր խնդիրները, բայց կարող եմ ասել, որ բազմաթիվ անելիքներ ունենք»,- բանակցություններից հետո «Ռոյթերզին» ասել է Արաքչին: Հանդիպումը տեղի է ունենում համաձայնագիրը միակողմանիորեն խզած Վաշինգտոնի և Թեհրանի միջև աննախադեպ լարվածության ֆոնին, կողմերը միմյանց մեղադրում են Հորմուզի նեղուցում փոխադարձ սադրանքների մեջ: Համաձայնագրի մյուս կողմերը՝ Մոսկվան, Պեկինը, Փարիզը, Բեռլինը և Լոնդոնը, փորձում են պահպանել գործարքը և ուղիներ գտնել ամերիկյան պատժամիջոցներից խուսափելու համար: Իրանի իշխանությունները դժգոհ են արդյունքներից, պնդելով, թե գործարքի անդամները չեն կարողացել պաշտպանել իրանական նավթային և բանկային համակարգը ամերիկյան ցավոտ պատժամիջոցներից։

Դիտվել է՝ 943

Մեկնաբանություններ