Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Բաղրամյան պողոտայում գորգեր են լվանում

Բաղրամյան պողոտայում գորգեր են լվանում
28.07.2019 | 16:49

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի նախաձեռնությամբ Բաղրամյան պողոտայում գորգեր են լվանում։ Ազգային ժողովի դիմաց, փողոցի մի քանի հատվածներում տեղադրված են ջրով լի տարաներ, որոնց միջից խողովակների կամ դույլերի օգնությամբ ու երաժշտության ուղեկցությամբ լվանում են փողոցին փռված գորգերը։

Հռիփսիմե Գրիգորյանը բացատրեց, որ նպատակը հին հայկական տոնին հայկական գորգը հանրայնացնելն էր։ «Գորգը մեր կենդանի մշակույթն է, գործվել, լվացվել է, զարգացել է դարեր ի վեր և ունի հանրայնացման մեծ կարիք։ Ես ուզում եմ օրակարգ բերել հայկական գորգերի թանգարան ունենալու հարցը», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պատգամավորը։ Գորգերը, որոնք փռվել ու լվացվում են, Բաղրամյան պողոտայում Մեգերյան Կարպետից, Հայկական գորգերի ազգային կենտրոնից և Թուֆենկյան կենտրոնից են։

Դիտվել է՝ 829

Մեկնաբանություններ