Իրանի իշխանությունները կարծում են, որ Պարսից ծոցում անվտանգությանը հետևելու հարցում եվրոպական առաքելության ստեղծումը սպառնալիք է և կուժեղացնի լարվածությունը տարածաշրջանում՝ հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին:
«Վերջերս լսել ենք, որ եվրոպական երկրները ցանկանում են ռազմանավեր ուղարկել Պարսից ծոց: Ներկայիս իրավիճակը հաշվի առնելով՝ նման գործողությունները սպառնալիք են և կբերեն լարվածության ուժեղացմանը: Իրանը երկխոսության է հրավիրում բոլոր երկրներին և չի ողջունում սադրիչ գործողությունները»,- ասել է Ռաբիին: