Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Դրա համար էլ տաճար ենք»

«Դրա համար էլ տաճար ենք»
28.07.2019 | 23:54

«Մենք պարտավոր ենք բոլորին ներս թողնել։ Դրա համար էլ տաճար ենք: Հետևաբար մենք հատուկ կամ առանձնահատուկ բան չենք արել»՝ հայտարարել է Շուբինում գտնվող «Կոսմա և Դամիան» տաճարի աբեղա Հովհաննեսը, բացատրելով, թե ինչու են տաճարի ծառաները նախօրեին Մոսկվայի բողոքի ակցիայի ընթացքում թաքցրել ցուցարարներին, որ պահանջում էին ընդդիմադիր թեկնածուներ ընդունել Մոսկվայի քաղաքային դումայում: «Երբ հատուկ ջոկատայինները հայտնվեցին նրբանցքում, շատ մարդիկ մեզ մոտ եկան, հավանաբար, հարյուրից ավելի: Հիմնականում երիտասարդություն: Ինչ-որ մեկը եկավ դեպի մեզ, որովհետև վախենում էր, մյուսը վախենում էր, որ կձերբակալեն։


Մարդիկ մտնում էին դարպասից, ոմանք գուցե թռել են պարսպի վրայով։ Մարդը գալիս է տաճար և միշտ սիրով ընդունվելու իրավունք ունի: Անկախ քաղաքական հայացքներից: Միառժամանակ մարդիկ մնացին տաճարում, հետո մենք բոլորին առաջարկեցինք աղոթել միասին խաղաղության համար», – ասաց հոգևորականը, հաղորդում է Medusa-ն: Տաճարում գտնվող ցուցարարներից մեկը՝ Աննան, պատմեց BBC- ին, որ տաճարի հոգևորականը ձեռք էր մեկնում՝ օգնելու ցուցարարներին ցատկել ցանկապատի վրայով: Նրանց, ովքեր վերքեր ունեին, տվեց հակաբորբոքիչ միջոց։ Հովհաննես աբեղան իտալացի և ռուս պատմաբան Ջիովաննի Գաիտան է, արևելյան քրիստոնեության հետազոտող, հայոց պատմության գրքերի հեղինակ:


Հուլիսի 27-ին մի քանի ժամվա ընթացքում ոստիկանները ցուցարարներին դուրս են հանել Մոսկվայի քաղաքապետարանից և Տվերսկայա փողոցից: Անսպասելիորեն «Կոսմա և Դամիան» տաճարը՝ Ստոլեշնիկովի նրբանցքում, թույլ տվեց ցուցարարներին տաճարում թաքնվել, օգնեց նրանց փախչել ոստիկանությունից և բուժեց վերքերը: «Նման բան վաղուց չի եղել Ռուսաստանում», – նշում է BBC- ն:

Դիտվել է՝ 1430

Մեկնաբանություններ