Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ամերիկացին անվասայլակին գամվելուց 7 տարի անց հարսնացուի հետ քայլել է դեպի խորան

Ամերիկացին անվասայլակին գամվելուց 7 տարի անց հարսնացուի հետ քայլել է դեպի խորան
29.07.2019 | 10:44

Ամերիկացի ֆուտբոլիստ Քրիս Նորթոնը 18 տարեկանում վնասվածք է ստացել, բժիշկներն ախտորոշել են, որ նա երբեք չի քայլի: Քրիսը որոշել է չհանձնվել:

Նա սկսել է զբաղվել ֆիզիոթերապիայով: Բուժումից բացի երիտասարդը որոշել է գրանցվել ծանոթությունների կայքում և երեք տարի անց նրան հաջողվել է հանդիպել Էմիլիին: Երկու տարի անց Քրիսն առաջարկություն է արել Էմիլիին և որոշել է, որ պետք է մինչև խորան քայլի իր հարսնացուի հետ՝ ընդամենը 6.5 մետր: Էմիլին օգնել է նրան: 7 տարի անց տղան իրագործել է կրկին քայլելու իր երազանքը:

Դիտվել է՝ 866

Մեկնաբանություններ