Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Բորիս Ջոնսոնը 120 մլն դոլար կծախսի՝ կոշտ Brexit-ի գովազդի համար

Բորիս Ջոնսոնը 120 մլն դոլար կծախսի՝ կոշտ Brexit-ի գովազդի համար
29.07.2019 | 10:45

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ԵՄ-ից երկրի դուրս գալու նախապատրաստության ընթացքում մտադիր է գովազդային արշավ իրականացնել, հաղորդում է The Guardian-ը։ Խոսքը 100 մլն ֆունտի մասին է (առնվազն 120 մլն դոլար)։ Շուտով կհրապարակվի կոշտ Brexit-ի նախապատրաստության լրացուցիչ ծախսերի ծրագիրը՝ 1 մլրդ ֆունտի չափով, որի մեկ տասներորդը կծախսվի գովազդային արշավի համար։ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր դա կլինի ամենածավալուն արշավը:

Դիտվել է՝ 698

Մեկնաբանություններ