Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Պոմպեոն հայտարարել է, որ Իրանը հրաժարվել է իրեն ընդունել

Պոմպեոն հայտարարել է, որ Իրանը հրաժարվել է իրեն ընդունել
29.07.2019 | 10:46

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Twitter-ում գրել է, որ ինքը ցանկացել է Թեհրան մեկնել և «ուղղակիորեն խոսել իրանցի ժողովրդի հետ», սակայն Իրանի իշխանությունները չեն ցանկացել իրեն ընդունել՝ «Ռեժիմը չի ընդունել իմ առաջարկը»։ Նա հավելել է, որ Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հաճախ է ԱՄՆ-ում լինում, որտեղ կարող է «ազատ խոսել»։ Պոմպեոն զարմանք է հայտնել, Ալի Խամենեին իր համար միևնույն բանն անել չի կարող։ Նա նշել է, որ հնարավոր է՝ Իրանի առաջնորդը վախենում է, որ իր ժողովուրդը կլսի «չֆիլտրված և չկրճատված» ճշմարտությունը։

Դիտվել է՝ 941

Մեկնաբանություններ