Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Վիկտոր Սողոմոնյանը պնդում է՝ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական, անձնական հաշվեհարդար

Վիկտոր Սողոմոնյանը պնդում է՝ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական, անձնական հաշվեհարդար
29.07.2019 | 23:44

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական, անձնական հաշվեհարդար՝ վենդետա, այդ մասին դեռ մեկ տարի առաջ արած հայտարարությունը այսօր ևս լրագրողների հետ հանդիպմանը վերահաստատեց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։


Նա պնդում է՝ նախկին նախագահի նկատմամբ հարուցված քրեական գործը, կիրառված կալանքը ապօրինի է և որևէ կապ չունի մարտի 1-ի 10 զոհի սպանության բացահայտման հետ։ «Մենք այն ժամանակ էլ վստահ էինք, որ Քոչարյանին ապօրինի կալանքի տակ պահելը լուրջ հարվածներ է հասցնելու երկրի, պետության վարկին։ Ցավոք սրտի, այսօր մենք դա արձանագրում ենք։ Ո՞ւր են մարտի 1-ի մեղավորները, բացահայտե՞լ եք սպանությունները։ Իհարկե՝ ոչ։ Վերջերս մամուլում տեսա, որ մի ոստիկանի կալանավորումը որևէ հիմք չունի և նա առնչություն չունի սպանության հետ։ Սա՞ է բացահայտումը», - հարցեր բարձրացրեց Սողոմոնյանը:

Դիտվել է՝ 661

Մեկնաբանություններ