Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

ASEAN-ի ԱԳ նախարարների համաժողով Բանգկոկում

ASEAN-ի ԱԳ նախարարների համաժողով Բանգկոկում
31.07.2019 | 22:34

Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկում սկսվել է Հարավասիական երկրների ընկերակցության (ASEAN) ԱԳ նախարարների հանդիպումը: Համաժողովի օրակարգում Հարավչինական ծովին, տարածաշրջանային անվտանգության սպառնալիքներին, միջուկային բանակցություններին առնչվող խնդիրներ են:


Համաժողովի շրջանակներում ԱՄՆ-ը, Ճապոնիան և Հարավային Կորեան եռակողմ հանդիպում են անցկացնելու՝ քննարկելու Կորեական թերակղզու կայունության հարցերը:

Դիտվել է՝ 3272

Մեկնաբանություններ