«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց չի կիրառվել

Դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց չի կիրառվել
31.07.2019 | 22:35

ՀՔԾ-ն որոշել է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց չկիրառել, նա առայժմ կմնա ազատության մեջ: ՀՔԾ-ն Դավիթ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրել երեկ: Դատախազության հաղորդագրության համաձայն, դատավորը, անգամ դատարանի շենքում չլինելով, նույն օրը նույն ժամին անցկացված նիստերի կեղծ արձանագրություններ է կազմել։Դատախազությունը կտրականապես հերքում է, թե Գրիգորյանի նկատմամբ ուշադրությունը կապված է Քոչարյանի գործի հետ:

Դիտվել է՝ 3320

Մեկնաբանություններ