Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ազգային ռազմավարության մշակման շրջանակում ԱԽ քարտուղարը հանդիպում կունենա ԱԺ ներկայացուցիչների հետ

Ազգային ռազմավարության մշակման շրջանակում ԱԽ քարտուղարը հանդիպում կունենա ԱԺ ներկայացուցիչների հետ
05.09.2019 | 12:18

«Հայաստանի ազգային ռազմավարության մշակման շրջանակներում առաջիկայում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ծրագրում է հանդիպել ԱԺ ներկայացուցիչների հետ: Ինչպես հայտնի է, ընդդիմադիր պատգամավորները դժգոհել էին, որ նոր ռազմավարության մշակման նպատակով ձևավորված աշխատանքային խմբում իրենք չկան: Եվ, ահա, երեկ այդ առնչությամբ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Մենք պլանավորում ենք հանդիպում: Կարծում եմ՝ շուտով հանդիպում կլինի խմբակցությունների ղեկավարների կամ այլ մակարդակով: Հիմա մտածում ենք՝ ինչ մակարդակով», – նշեց նա: Շատ մանրամասներ չհայտնելով` Գրիգորյանը նշեց, որ ռազմավարության մեջ ամրագրված են լինելու 2018-ի հեղափոխության արժեքներն ու սկզբունքները, ինչը, որպես առաջնահերթություն, նախատեսել է նաև ԱԳՆ-ն: «Բոլոր ուղղություններով, բոլոր արժեքները, որոնք հայտարարվել են, և որոնք մեր կառավարման համակարգն արդյունավետ կաշխատի, այդ առնչությամբ ակտիվ աշխատելու ենք», – նշեց նա:

Դիտվել է՝ 1771

Մեկնաբանություններ