«Ժողովուրդը» գրում է, որ իր տեղեկությունների համաձայն` ԱԺ իշխանական խմբակցությունը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ ՍԴ-ին վերաբերող հայտարարությունից հետո լծված է մի կոնկրետ գործի՝ հիմքեր գտնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացի համար: Խնդիրն այն է, որ երբ ԱԺ նախագահն ամբիոնից հայտարարեց խորհրդարանի մտադրությունները, քանի որ վիրավորված էր, որ ՍԴ-ն մերժել է իրեն, դեռ գտնված չէին այն հիմքերը, որով պետք է ՍԴ նախագահին հեռացնեին աշխատանքից:
Ու այս օրերին ԱԺ պետական իրավական հանձնաժողովը ամենօրյա ռեժիմով լծված է հիմքեր որոնելու գործին, և որոշվել է կենտրոնանալ Հրայր Թովմասյանի գործունեության կարգապահական վարքագծի վրա: Երեկ Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հետ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է` պարզելու` հստակեցված են այդ հիմքերը: Պատգամավորը հայտարարել է, որ առաջիկայում իրենք հրապարակային կներկայացնեն բոլոր հիմնավորումները: