Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Էր Ռիադը կմիանա Պարսից ծոցում անվտանգ նավագնացության ապահովման ԱՄՆ-ի կոալիցիային

Էր Ռիադը կմիանա Պարսից ծոցում անվտանգ նավագնացության ապահովման ԱՄՆ-ի կոալիցիային
18.09.2019 | 13:19

Սաուդյան Արաբիայի իշխանությունները որոշել են միանալ Պարսից ծոցում նավագնացության անվտանգության ապահովման միջազգային կոալիցիային՝ հայտնել Է Մամուլի սաուդյան գործակալությունը՝ վկայակոչելով թագավորության պաշտպանական գերատեսչությանը: Նշվում Է, որ միավորման մասնակիցները պարտավորվում են երաշխավորել նավերի ազատ ու անվտանգ անցումը Հորմուզի, Բաբ Էլ Մանդեբի եւ Օմանի նեղուցներով, Պարսից ծոցում: Associated Press գործակալության համաձայն՝ խոսքը վերաբերում Է ԱՄՆ-ի ստեղծած կոալիցիային, որին միացել են Ավստրալիան, Բահրեյնը եւ Մեծ Բրիտանիան։

Դիտվել է՝ 526

Մեկնաբանություններ