Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Հի­սուս Քրիս­տո­սի նա­մա­կագ­րու­թ­յու­նը Ե­դե­սիա­յի Աբ­գար թա­գա­վո­րի հետ

Հի­սուս Քրիս­տո­սի նա­մա­կագ­րու­թ­յու­նը Ե­դե­սիա­յի Աբ­գար թա­գա­վո­րի հետ
20.09.2019 | 00:08
ԱՆՀ­ՐԱ­ԺԵՇՏ ՄԱՆ­ՐԱ­ՄԱՍՆ
Հայ Ա­ռա­քե­լա­կան Սուրբ Ե­կե­ղե­ցուն մոտ գտն­վող նրա զա­վակ­նե­րը և աստ­վա­ծա­սեր գիտ­նա­կան այ­րե­րը տե­ղյակ են մ.թ. ա­ռա­ջին դա­րում ապ­րած հա­յոց Աբ­գար թա­գա­վո­րի և Հի­սու­սի նա­մա­կագ­րու­թյա­նը մեր պատ­մա­հայր Մով­սես Խո­րե­նա­ցու «Հա­յոց պատ­մու­թյան» է­ջե­րից: Սա­կայն պատ­մա­հայ­րը տե­ղե­կաց­նում է մեկ նա­մա­կի և դրա պա­տաս­խա­նի մա­սին:
19-րդ դա­րի ավ­ստ­րիա­ցի ե­րա­ժիշտ, քրիս­տո­նյա միս­տիկ, գիտ­նա­կան Յա­կով Լոր­բե­րի հայտ­նա­գոր­ծու­թյու­նը հա­վա­տի սր­բա­զան սար­սուռ­ներ և հա­վի­տե­նա­կան ար­քա­յու­թյան նա­խա­ճա­շակ­ման ու կան­խա­վա­յել­ման հրճ­վա­լի ե­րա­նու­թյուն է պարգևում հայ քրիս­տո­նյա­նե­րի հա­վա­տա­վոր ու ե­րախ­տա­գետ հո­գի­նե­րին: Լոր­բե­րի բա­ցա­հայ­տու­մը, ո­րո­շա­կի տար­բե­րու­թյուննե­րով միայն, փաս­տում է Խո­րե­նա­ցու վկա­յու­թյու­նը և ո՛չ միայն. գիտ­նա­կա­նի ջան­քե­րով ի մի են բեր­վել Աբ­գա­րի գր­չին պատ­կա­նող բո­լոր յոթ նա­մակ­նե­րը և Փրկ­չի պա­տաս­խան­նե­րը: Այդ նա­մա­կագ­րու­թյու­նը կար­դա­լով` ի­րա­պես հա­վա­տում ես, որ «Բա­նը Մար­մին ե­ղավ և բնակ­վեց մեր մեջ» և հատ­կա­պես մեր` հա­յե­րիս մեջ:
Աբ­գար թա­գա­վո­րի ա­նա­ղարտ հա­վա­տը և Տի­րոջ գո­րո­վա­գին սե­րը սաղմ­նա­վո­րե­ցին Հայ Ե­կե­ղե­ցին, իսկ Լու­սա­վոր­չի սուրբ չար­չա­րանք­նե­րի եր­կուն­քով այն ծն­վեց, մար­տի­րոս­նե­րի ա­րյու­նով ա­ճեց և ա­ռա­քի­նի­նե­րի վար­քով զո­րա­ցավ:
ԱԲ­ԳԱ­ՐԻ Ա­ՌԱ­ՋԻՆ ՆԱ­ՄԱ­ԿԸ ՏԻ­ՐՈ­ՋԸ
Աբ­գար, Ե­դե­սիա­յի թա­գա­վոր, բա­րե­րար և փր­կիչ Հի­սու­սիդ, որ Ե­րու­սա­ղե­մում հայ­տն­վե­ցիր, Փառք:
Լսել եմ Քո մա­սին, և այն բժշ­կու­թյուն­նե­րի, որ կա­տար­վում են Քո ձեռ­քով ա­ռանց դե­ղե­րի և ար­մատ­նե­րի, ո­րով­հետև, ինչ­պես ա­սում են, Դու կույ­րե­րին տեսց­նում ես, կա­ղե­րին քայ­լեց­նում, բո­րոտ­նե­րին մաք­րում, չար ո­գի­ներ ու դևեր հա­նում, դու նաև մե­ռած­նե­րին ես կեն­դա­նաց­նում: Երբ այս ա­մե­նը Քո մա­սին լսե­ցի, մտ­քումս դրի այս եր­կու­սից մե­կը՝ կամ Դու Աստ­ված կլի­նես, որ եր­կն­քից է ի­ջել, կամ Աստ­ծո որ­դի: Այս պատ­ճա­ռով Քեզ գրե­ցի, ա­ղա­չե­լով, որ նե­ղու­թյուն կրես, գաս ինձ մոտ և բժշ­կես իմ ու­նե­ցած հի­վան­դու­թյու­նը: Նաև լսե­ցի, թե հրեա­նե­րը քե­զա­նից դժ­գո­հում են և ու­զում են Քեզ չար­չա­րել, բայց ես մի փոքր ու գե­ղե­ցիկ քա­ղաք ու­նեմ, որ եր­կու­սիս էլ բա­վա­կան է: ՈՒս­տի ա­րի ինձ մոտ, իմ բարձ­րա­պա­տիվ ըն­կեր Հի­սուս և ապ­րիր իմ մայ­րա­քա­ղա­քում, որ­տեղ բո­լո­րը Քեզ կպա­հեն ի­րենց ձեռ­քե­րի վրա և ի­րենց սր­տե­րում:
Սպա­սում եմ Քեզ ան­համ­բեր սր­տով:
ՈՒ­ղարկ­ված է իմ հա­վա­տա­րիմ սուր­հան­դակ և ծա­ռա Եղ­բոր մի­ջո­ցով:
ՏԻ­ՐՈՋ Ա­ՌԱ­ՋԻՆ ՊԱ­ՏԱՍ­ԽԱ­ՆԸ
Ե­րա­նե­լի ես դու, Աբ­գար, քան­զի ու­նես հա­վատ, դեռ Ինձ չտե­սած: Ինչ­պես աս­ված է իմ մա­սին գր­ված Վա­վե­րաթղ­թում. «Տես­նող­նե­րը Ինձ չեն հա­վա­տա­լու, ուս­տի չտես­նող­նե­րը Ինձ հա­վատ են ըն­ծա­յե­լու և ժա­ռան­գե­լու են Հա­վեր­ժա­կան Կյանք»:
Ինչ վե­րա­բե­րում է քո նա­մա­կին, որ­տեղ խնդ­րում ես Ինձ գալ քեզ մոտ, հու­դա­նե­րի հե­տապն­դում­նե­րի պատ­ճա­ռով, կա­սեմ քեզ հետևյա­լը. պետք է այն ա­մե­նը, հա­նուն ին­չի ես աշ­խարհ եմ ե­կել, ինձ հետ կա­տար­վի այս վայ­րե­րում: Ճշ­մա­րիտ եմ ա­սում քեզ. մո­տե­նում է ժա­մա­նա­կը, երբ Ինձ հետ տե­ղի կու­նե­նա Վա­վե­րաթղ­թի հա­մա­ձայն այն Ա­մե­նը, ո­րից հե­տո ես կվե­րա­դառ­նամ այն Բա­նին, Ու­մից ե­կել եմ Հա­վեր­ժու­թյու­նից:
Համ­բե­րիր Քո թեթև ախ­տե­րին: Հենց որ Ես լի­նեմ եր­կն­քում, Ես քեզ մոտ կու­ղար­կեմ իմ ա­շա­կեր­տին, և նա կօգ­նի քեզ և ցույց կտա իս­կա­կան բժշ­կու­թյու­նը քեզ և ձե­րոնց:
Գր­ված է Տի­րոջ ա­շա­կերտ Հա­կո­բի կող­մից, Նա­զա­րե­թի մո­տեր­քում և հան­ձն­ված է Ե­դե­սիա­յի թա­գա­վո­րի սուր­հան­դակ և ծա­ռա Բրա­խին:
Շու­տով, հենց որ Տի­րոջ նա­մակն ստա­նում է Աբ­գա­րը, ծանր հի­վան­դա­նում է թա­գա­վո­րի ա­վագ որ­դին ու ժա­ռան­գոր­դը: Ե­դե­սիա­յի բո­լոր դար­մա­նող­նե­րը նրա ախ­տը հայ­տա­րա­րում են ան­բու­ժե­լի: Դա Աբ­գա­րին հասց­նում է լրիվ հիաս­թա­փու­թյան, և նա իր վշ­տի մեջ գրում է երկ­րորդ նա­մա­կը Փրկ­չին:
ԱԲ­ԳԱ­ՐԻ ԵՐԿ­ՐՈՐԴ ՆԱ­ՄԱ­ԿԸ ՓՐԿ­ՉԻՆ
Աբ­գար, Ե­դե­սիա­յի դժ­բախտ իշ­խան-Բա­րե­րար, Փր­կիչ Հի­սու­սին: Փառք ու պա­տիվ Տի­րո­ջը...
Հի­սուս, ա­մե­նա­բա­րի՜ Փր­կիչ...
Իմ ժա­ռան­գորդ ա­վագ որ­դին պառ­կած է մա­հա­մերձ: Նա ինձ հետ միա­սին շատ ու­րա­խա­ցել է մեր քա­ղա­քը Քո հնա­րա­վոր այ­ցե­լու­թյան առ­թիվ: Չար տեն­դը տա­պա­լել է նրան և ա­մեն րո­պե սպառ­նում է տա­նե­լու: Ես իմ ծա­ռա­նե­րից ար­դեն տե­ղե­կա­ցել եմ, որ նման հի­վանդ­նե­րին Դու բու­ժում ես նույ­նիսկ հե­ռա­վո­րու­թյան վրա, ա­ռանց որևէ դե­ղա­մի­ջո­ցի, միայն Քո Կամ­քի ու­ժով:
Հի­սո՜ւս Փր­կիչ, Դու, որ հի­րա­վի, Ա­մե­նա­բարձ­րյալ Աստ­ծո Որ­դին ես, բու­ժիր իմ որ­դուն: Նա այն­պես է սի­րել Քեզ, որ պատ­րաստ է իր կյան­քը զո­հա­բե­րել Քեզ: Ար­տա­բե­րիր մի բառ, և Քո ա­մե­նա­զոր Կամ­քը կբու­ժի նրան:
Հի­սո՜ւս, Փր­կիչ... Պա­ղա­տում եմ Քեզ, փր­կիր, փր­կիր, փր­կիր որ­դուս հի­մա և այդ մի թող Քո Հա­րու­թյուն առ­նե­լուց հե­տո, որ ա­վե­տել ես Դու: Չէ՞ որ հի­վանդ եմ և ես:
Գր­ված է իմ մայ­րա­քա­ղաք Ե­դե­սիա­յում, ու­ղարկ­ված է իմ նույն հա­վա­տա­րիմ ծա­ռա­յի մի­ջո­ցով:
Ծա­նո­թագ­րու­թյուն: Հով­հան­նե­սի Մեծ Ա­վե­տա­րա­նի 6-րդ հա­տո­րում Տե­րը հի­շում է Ե­դե­սիա­յի թա­գա­վոր Աբ­գա­րին, ո­րը ո­րո­նել է Նրան և Նրա պատ­ճա­ռով այ­ցե­լել է Դա­մաս­կոս, բայց Տի­րո­ջը չի հան­դի­պել տե­ղում:
ԱԲ­ԳԱ­ՐԻ ԵՐ­ՐՈՐԴ ՆԱ­ՄԱ­ԿԸ ՏԻ­ՐՈ­ՋԸ
Աբ­գար, ոչն­չու­թյուն իշ­խան Ե­դե­սիա­յի, Հի­սուս Փրկ­չին, որ հայ­տն­վել է Ե­րու­սա­ղե­մի կող­մե­րում, Հա­վերժ Փառք:
Քո ու­ղեր­ձից ո­ղոր­մա­ծու­թյամբ լի, ո­րը Դու` հա­վի­տյանս հա­վի­տե­նից Տեր, որ բա­րե­հա­ճե­ցիր ա­մե­նա­բա­րիդ ու­րա­խու­թյուն նվի­րել Իմ Որ­դուն և Ինձ` փո­շու մեջ ապ­րող չն­չին ճի­ճուիս, գտ­նում եմ, որ Քո մեջ միայն բնակ­վում է ա­մե­նա­բարձր Սե­րը: Եվ այլ կերպ էլ չի կա­րող լի­նել, քա­նի որ դու միակ Աստ­վածն ես բո­լոր Եր­կինք­նե­րի ու այս Երկ­րի:
Եվ ի­մա­նա­լով իմ որ­դու ան­սահ­ման սե­րը, Դու ինձ նվի­րել ես շատ մեծ ու ան­չա­փե­լի սփո­փանք: Իսկ ես ա­նուժ եմ ինչ-որ բա­նով վար­ձա­հա­տույց լի­նել Քեզ, միայն ես` փո­շի-ոչն­չու­թյունս, ե­րիցս ծն­կի կգամ Քո առջև, խնդ­րե­լով Քեզ ըն­դու­նել ե­րախ­տա­գի­տու­թյունն իմ և իմ որ­դու ա­նու­նից: Այդ առ­թիվ ըն­դու­նիր մեր ան­կեղծ ե­րախ­տա­գի­տու­թյու­նը, որ­պես մեր սի­րո գրա­վա­կան Քեզ և հի­շիր մեզ, Տեր, ինձ հա­մար ան­հաս­կա­նա­լի Քո մեղ­մա­բա­րու­թյամբ:
Նա­յե­լով իմ հի­վանդ որ­դուն, որն օ­րե­ցօր Քեզ սի­րում է ա­ռա­վել, ես ևս ա­կա­մա­յից սկ­սել եմ կա­րո­տել ա­վե­լի, քան ա­ռաջ: Նե­րիր, որ այդ մա­սին գրում եմ Քեզ: Չէ՞ որ ես գի­տեմ, որ մեր բո­լոր մտ­քե­րը հայտ­նի են Քեզ մե­զա­նից ա­ռաջ: Բայց, չնա­յած դրան, գրում եմ Քեզ ա­մեն ինչ, ինչ­պես ընդ­հան­րա­պես մար­դը մար­դուն:
Ես այս­պես եմ վար­վում այն պա­տա­նու խոր­հր­դով, ո­րին Դու պատ­վի­րել ես ինձ: Նա ար­դեն ինձ մոտ է և նա հայտ­նել է ինձ, որ բո­լո­րը, ով­քեր խնդ­րանք ու­նեն, այդ­պես են դի­մում Քեզ: Այդ­պես էլ մենք նրա­նից ի­մա­ցել ենք, որ նա տե­սել է Քեզ: Խո­սում է նա կա­պակց­ված, իսկ գլ­խա­վո­րը` կա­րո­ղա­նում է պատ­մել ու նկա­րագ­րել պատ­կե­րա­վոր: Եվ, հու­րա­խու­թյուն իմ որ­դու, ո­րը դեռ կեն­դա­նի է, թե­կուզ շատ թույլ, այդ պա­տա­նին պատ­մել է մեզ Քո մա­սին. այն­պես հան­գա­մա­նո­րեն և պարզ է նկա­րագ­րել Քո կեր­պա­րը, որ մենք ա­սես տե­սել ենք Քեզ` կեն­դա­նի կանգ­նած մեր աչ­քե­րի առջև:
Իմ մայ­րա­քա­ղա­քում ապ­րում է մի հայտ­նի գե­ղան­կա­րիչ: Ես նրան հրա­վի­րել եմ, և պա­տա­նու խոս­քե­րի հի­ման վրա իս­կույնևեթ ստեղ­ծել է Քո կի­սան­կա­րը: Պատ­կե­րը ցն­ցել է մեզ, բայց երբ պա­տա­նին հա­վաս­տիաց­րել է, որ Դու, Տեր, հենց այդ­պես էլ կաս, մեր ու­րա­խու­թյու­նը դար­ձել է ան­սահ­ման:
Օգտ­վում եմ ա­ռի­թից, որ­պես­զի այս նա­մա­կի հետ իմ սուր­հան­դա­կի մի­ջո­ցով հասց­նի Քեզ նաև Քո դի­ման­կա­րը: Խնդ­րում եմ Քեզ, հայտ­նիր բան­բե­րին Քո կար­ծի­քը, թե այն ինչ­քա­նով է Քեզ նման:
Հի­սուս, մարդ­կա­յին ցե­ղի Փր­կիչ, մի զայ­րա­ցիր ինձ վրա դրա հա­մար... Ո­րով­հետև հե­տաք­րք­րա­սի­րու­թյու­նը չէ, որ ստի­պել է մեզ այդ­պես վար­վել, այլ միայն ան­սահ­ման Սե­րը Քո հան­դեպ և ան­չափ ցան­կու­թյու­նը` ու­նե­նալ գո­նե ինչ-որ բան, ո­րը կա­րող է մեզ հի­շեց­նել Քո կեր­պա­րի և Քո ար­տա­քի­նի մա­սին:
Մեր սր­տե­րը Քո հան­դեպ լի են սի­րով, ո­րով­հետև Դու այ­սու­հետ մեր մե­ծա­գույն գան­ձա­րանն ես, մեր մե­ծա­գույն սփո­փան­քը և մեր սր­տե­րի զար­դը և՛ կյան­քում, և՛ մահ­վա­նից հե­տո:
Հի­շիր մեզ, Տեր, քո սր­տում:
Թող Քո Սուրբ Կամ­քը լի­նի մեզ հա­մար:
ՓՐԿ­ՉԻ ԵՐ­ՐՈՐԴ ՊԱ­ՏԱՍ­ԽԱ­ՆԸ
(Ու­ղարկ­ված է տասն օր անց,
նույն սուր­հան­դա­կով)
Սի­րե­լի իմ որ­դի Աբ­գար... Ըն­դու­նիր իմ օրհ­նան­քը, Իմ Սե­րը և Իմ Ո­ղոր­մա­ծու­թյու­նը:
Այս­տեղ` Հրեաս­տա­նում, ես հա­ճախ եմ ա­սում նրանց, ում Ես փր­կել եմ ա­մեն տե­սակ ախ­տե­րից. «Քեզ փր­կել է քո Հա­վա­տը», բայց եր­բեք ոչ ո­քից չեմ հարց­րել Ես. «Ար­դյոք սի­րո՞ւմ ես դու Ինձ»,- և ոչ ոք դեռ իր սր­տի խոր­քից չի ա­սել Ինձ. «Տեր, Ես սի­րում եմ Քեզ»:
Դու էլ ա­ռանց ինձ տես­նե­լու, հա­վա­տում ես, որ Ես եմ միակ Աստ­վա­ծը, և հի­մա սի­րում ես Ինձ, ինչ­պես վա­ղուց վե­րածն­ված իմ Հո­գու հր­դե­հից:
Աբ­գար, Աբ­գար... Ե­թե դու միայն ի­մա­նա­յիր, ե­թե դու կա­րո­ղա­նա­յիր միայն հաս­կա­նալ, թե ինչ­քան ես դու Ինձ հա­մար թանկ և ինչ­պի­սի ու­րա­խու­թյուն ես Իմ հայ­րա­կան սր­տի հա­մար... Ան­սահ­ման եր­ջան­կու­թյու­նը կա­րող էր քեզ ոչն­չաց­նել, քան­զի չէիր կա­րող դի­մա­նալ դրան:
Ա­ռա­ջի­կա­յում ևս մնա ա­մուր, չնա­յած նրան, որ դու լսե­լու ես իմ մա­սին, չա­րու­թյամբ Իմ դեմ լց­ված հու­դա­նե­րից, ո­րոնք շու­տով Ինձ հանձ­նե­լու են դա­հիճ­նե­րի ձեռ­քը:
Եվ ե­թե դու լսես այդ մա­սին ու, հա­մե­նայն դեպս, չկաս­կա­ծես Ինձ վրա, այն ժա­մա­նակ, քո որ­դուց հե­տո, դու լի­նե­լու ես ա­ռա­ջի­նը, ո­րը հո­գե­պես կեն­դա­նի մաս­նակ­ցու­թյուն է ու­նե­նա­լու Իմ Հա­րու­թյա­նը Իմ մա­հից հե­տո:
Ճշ­մա­րիտ, ճշ­մա­րիտ եմ ա­սում Ես քեզ, հա­վա­տող­նե­րը, որ Իմ ուս­մուն­քը բխում է Աստ­ծուց, հա­րու­թյուն կառ­նեն վեր­ջին օ­րը և բո­լո­րը կդատ­վեն ար­դար դա­տա­վո­րի կող­մից և կս­տա­նան ըստ ի­րենց ծա­ռա­յու­թյան: Բայց ինձ սի­րող­նե­րը, ինչ­պես դու, եր­բեք չեն ճա­շա­կե­լու մա­հը, ո­րով­հետև մտ­քից էլ շուտ նրանք մարմ­նա­վոր կյան­քից հափշ­տակ­վե­լու են հա­վեր­ժա­կան կյանք և մտ­նե­լու են Իմ` ի­րենց Հոր օթևա­նը հա­վի­տյանս հա­վի­տե­նից:
Եվ այդ դու պահ­պա­նիր քո սր­տում, մինչև Ես հա­րու­թյուն առ­նեմ, այն ժա­մա­նակ ան­հա­պաղ քեզ մոտ է գա­լու Իմ ա­շա­կեր­տը, ինչ­պես Ես Իմ ա­ռա­ջին նա­մա­կում ա­սել եմ քեզ, նա բու­ժե­լու է քեզ ու ձե­րոնց, բա­ցի քո որ­դուց, ով Ին­ձա­նից ա­ռաջ ա­ռանց ցա­վի մտ­նե­լու է Իմ ար­քա­յու­թյան մեջ:
Իսկ ինչ վե­րա­բե­րում է դի­ման­կա­րի նմա­նու­թյանն Իմ ար­տա­քի­նին, ա­պա այդ մա­սին քեզ հան­գա­մա­նա­լից կպատ­մի քո սուր­հան­դա­կը, որ Ինձ տե­սել է ե­րեք ան­գամ: Ե­թե որևէ մե­կը ցան­կա­նա ու­նե­նալ իմ պատ­կե­րը և ղե­կա­վար­վի նույն փաս­տարկ­նե­րով, ինչ­պես դու, ու­րեմն դրա­նում ոչ մի մեղք չկա, բայց վայ նրանց, ով­քեր Ինձ կդարձ­նեն կուռք:
Եվ այդ կեր­պա­րը ա­ռայժմ որ­պես գաղտ­նիք պա­հիր քեզ մոտ:
(Գր­ված է Հրեաս­տա­նում, Իմ ա­շա­կեր­տի կող­մից, ով մոտ է Իմ սր­տին, և ու­ղարկ­ված է նույն սուր­հան­դա­կի մի­ջո­ցով):
ԱԲ­ԳԱ­ՐԻ ՉՈՐ­ՐՈՐԴ ՆԱ­ՄԱ­ԿԸ ՓՐԿ­ՉԻՆ
(Գր­ված է նրա եր­րորդ թղ­թից յոթ շա­բաթ անց)
Աբ­գար, ոչն­չու­թյուն իշ­խան Ե­դե­սիա­յի, Հի­սուս Փրկ­չին, ո­րը հայ­տն­վել է Ե­րու­սա­ղե­մի կող­մե­րում և այժմ հե­տապ­նդ­վում է ան­միտ և կույր հրեա­նե­րի կող­մից, ո­րոնք չեն տե­սել ա­ռաջ­նա­յին և Սուրբ Լույ­սին, Արևնե­րի Արևին, նրանց շար­քում:
Իմ ան­գին Փր­կիչ... Հի­սուս... Այժմ ի­րա­կա­նու­թյուն է դար­ձել երկ­րորդ նա­մա­կում քո ա­սա­ծը. եր­կու օր սրա­նից ա­ռաջ իմ որ­դին մա­հա­ցել է ա­ռանց ցավ զգա­լու: Մահ­վան մա­հի­ճում, ար­ցունք­ներն աչ­քե­րին, նա խնդ­րել է ինձ կր­կին Քեզ գրել և ա­սել, թե ինչ­քան ե­րախ­տա­պարտ է Քեզ նրա հա­մար, որ դու փր­կել ես նրան տա­ռա­պանք­նե­րից և մահ­վան եր­կյու­ղից: Մեռ­նե­լիս նա մշ­տա­պես իր կրծ­քի վրա է պա­հել Քո պատ­կե­րը, և նրա վեր­ջին բա­ռե­րը ե­ղել են. «Իմ երկ­նա­յին Հայր, Հի­սուս, Դու հա­վեր­ժա­կան Սեր ես... Դու, որ ճշ­մա­րիտ կյանքն ես հա­վի­տյանս հա­վի­տե­նից, այժմ դու ապ­րում ես նրանց մեջ որ­պես Մար­դու Որ­դի, ո­րոնց ստեղ­ծել է Քո ա­մե­նա­զո­րու­թյու­նը, նրանց տա­լով կյանք ու դի­մա­գիծ, Դու իմ միակ Սերն ես հա­վի­տյանս հա­վի­տե­նից... Ես կեն­դա­նի եմ... Ես կեն­դա­նի եմ... Ես Քե­զա­նով եմ ապ­րում, և Քո մեջ եմ հա­վի­տյան»: Այս խոս­քե­րից հե­տո իմ որ­դին փա­կել է աչ­քե­րը:
Գի­տեմ, Տեր, որ հայտ­նի է Քեզ, թե ինչ­պես է իմ որ­դին ա­վար­տել իր երկ­րա­յին կյան­քը, որ ես և իմ ամ­բողջ ար­քու­նի­քը դառ­նո­րեն լա­ցել ենք նրա հա­մար, բայց այ­նուա­մե­նայ­նիվ գրում եմ Քեզ այդ մա­սին` ինչ­պես մար­դը մար­դուն, մա­նա­վանդ, որ այդ­պես է ե­ղել իմ որ­դու վեր­ջին կամ­քը:
Տեր, նե­րիր ինձ` Քո հան­դեպ մեղ­սակ­ցիս, որ ձանձ­րաց­նում եմ Քեզ չոր­րորդ ու­ղեր­ձով, և խան­գա­րում եմ Քեզ Քո սուրբ ու մեծ աշ­խա­տան­քում, սա­կայն, բա­ցի դրա­նից, կր­կին դի­մում եմ խնդ­րան­քով. ինձ մի զր­կիր Քո մխի­թա­րան­քից: Ուս­տի խնդ­րում եմ Քեզ, իմ ան­գին Փր­կիչ, ա­զա­տիր ինձ այդ հո­գե­կան տան­ջանք­նե­րից ու բզկ­տում­նե­րից: Բայց թող Քո Կամ­քը լի­նի, այլ ոչ թե իմ:
ՓՐԿ­ՉԻ ՉՈՐ­ՐՈՐԴ ՊԱ­ՏԱՍ­ԽԱ­ՆԸ
(Գր­ված Տի­րոջ ձեռ­քով, հու­նա­րեն, ի դեպ,
նա­խորդ ու­ղերձ­նե­րը գր­ված են ե­ղել
հին եբ­րա­յե­րե­նով)
Իմ սի­րե­լի որ­դի ու եղ­բայր Աբ­գար...
Քո որ­դու մա­սին գի­տեմ և տե­ղյակ եմ, թե ինչ­պի­սի գե­ղեց­կու­թյամբ է նա ա­վար­տել երկ­րա­յին կյան­քը, բայց ա­վե­լի գե­ղե­ցիկ է նա սկ­սել իր նոր կյան­քը Իմ Ար­քա­յու­թյան մեջ:
Եվ դու ճիշտ ես վար­վում, որ լա­ցում ես նրա հա­մար, ո­րով­հետև այս աշ­խար­հում քիչ են բա­րե­պաշտ­նե­րը, և նրանք, ով­քեր քո որ­դու նման են, ար­ժա­նի են, որ նրանց հա­մար լա­ցեն:
Ճշ­մա­րիտ եմ ա­սում Ես քեզ` Ես իմ ար­ցունքն եմ նվի­րում քո որ­դուն: Ամ­բողջ աշ­խարհ­ներն են երբևէ ա­ռա­ջա­ցել իմ այդ նույն ար­ցուն­քից: Եվ ներ­կա­յում նման ար­ցուն­քից վե­րածն­վե­լու են Եր­կինք­նե­րը: Ճշ­մա­րիտ եմ ա­սում Ես քեզ` ան­կեղծ ար­ցունք­նե­րը եր­կն­քի ար­ժա­նիք­ներն են, նրանք նման են ան­գին ա­դա­ման­դի և զար­դա­րում են եր­կին­քը դա­րե­դար: Իսկ չա­րու­թյան, ա­տե­լու­թյան, նա­խան­ձի և զայ­րույ­թի ար­ցունք­ներն ամ­րապն­դում են դժոխ­քի հիմ­քե­րը:
Այս­պես, սփոփ­վիր այն գի­տակ­ցու­թյամբ, որ սգում ես լա­վի և բա­րու հա­մար:
Պահ­պա­նիր այդ թա­խի­ծը ևս ո­րոշ ժա­մա­նակ: Շու­տով դու լա­ցե­լու ես նաև Ինձ հա­մար, բայց ոչ եր­կար, ո­րով­հետև գա­լու է Իմ ա­շա­կեր­տը և ամ­բող­ջու­թյամբ բու­ժե­լու է քեզ:
Այ­սու­հետ ե­ղիր ա­ռա­տա­ձեռն ու ո­ղոր­մած, և փո­խա­րե­նը դու գտ­նե­լու ես ո­ղոր­մա­ծու­թյուն: Մի մո­ռա­ցիր չունևոր­նե­րին, ո­րով­հետև նրանք էու­թյամբ Իմ եղ­բայր­ներն են, և ինչ-որ դու ա­նես նրանց հա­մար, ու­րեմն ա­նում ես Ինձ հա­մար, իսկ Ես փոխ­հա­տու­ցե­լու եմ քեզ հա­րյու­րա­պա­տիկ:
Ո­րո­նիր Մե­ծու­թյու­նը, այ­սինքն, Իմ Ար­քա­յու­թյու­նը, այդ ժա­մա­նակ Փոք­րը այս աշ­խար­հում գա­լու է դե­պի քեզ: Իսկ երբ այս աշ­խար­հում ձգ­տես դե­պի Փոք­րը, այդ դեպ­քում, տես, որ հան­կարծ Մե­ծու­թյու­նը չմեր­ժի քեզ:
Ա­հա քո բան­տում բան­տարկ­ված է հան­ցա­գոր­ծը, ով, հա­մա­ձայն քո ի­մաս­տուն օ­րենք­նե­րի, են­թա­կա է մա­հա­պատ­ժի: Իսկ Ես ա­սում եմ քեզ. «Սե­րը և ո­ղոր­մա­ծու­թյու­նը բարձր են Ի­մաս­տու­թյու­նից և Ար­դա­րա­դա­տու­թյու­նից»: Վար­վիր նրա հետ Սի­րո և Ո­ղոր­մա­ծու­թյան օ­րեն­քով, և դու հա­վեր­ժո­րեն միա­նա­լու ես Ինձ և Նրան, ո­րից ծնունդ եմ ա­ռել Մար­դու կեր­պա­րան­քով: Ա­մեն:
(Գր­ված է Իմ կող­մից, Կա­պեր­նաու­մում և ու­ղարկ­ված է նույն սուր­հան­դա­կով):
Նա­մա­կում տեղ գտած հոգևոր ար­տա­հայ­տու­թյուն­նե­րի ճշ­տու­մը, սր­բագ­րու­մը`
Ա­շոտ ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԻ և Գա­յա­նե ՄԵԼ­ՔՈՒ­ՄՅԱ­ՆԻ
Դիտվել է՝ 7670

Մեկնաբանություններ