«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Դավիթ Տոնոյանը` Ադրբեջանի դիվերսանտների ՀՀ 2 քաղաքացիների հետ փոխանակելու մասին

Դավիթ Տոնոյանը` Ադրբեջանի դիվերսանտների ՀՀ 2 քաղաքացիների հետ փոխանակելու մասին
20.09.2019 | 19:50

«Ես հանդիպում եմ ունեցել երեկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցչի հետ, ինձ պաշտոնապես փոխանցվել է առաջարկությունը` ադրբեջանական որոշ քննարկումների, որոնք ես հիմա բացահայտել չեմ կարող» լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը` անդրադառնալով ադրբեջանական կողմի հայտարարությանը, որ Բաքուն պատրաստ է փոխանակել Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիներ Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին՝ ԼՂՀ-ում դատապարտված ադրբեջանցիներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ: Նախարարը նշեց, որ որոշ տեղեկատվության ճշգրտման համար հավելյալ աշխատանք է պահանջվում, և երբ ստանան ճշգրտված տեղեկությունը ադրբեջանական կողմից, կարձագանքեն:


«Մենք սկզբունքորեն դեմ չենք ՀՀ քաղաքացիներին իրենց տները վերադարձնելուն և աջակցելու ենք այդ գործընթացին: Սա մաքուր հումանիտար գործողություն է»,-ասաց նա և նշեց, որ պետք է տարանջատել ՀՀ քաղաքացիներին Ադրբեջանի քաղաքացիներից, որոնք այժմ գտնվում են Լեռնային Ղարաբաղում: «Ես փոխանակման տեսանկյունից չեմ դիտարկում և դա առնվազն ճիշտ մոտեցում չէ Պաշտպանության նախարարի կողմից, ես աշխատում եմ, որ վերադարձնեմ իմ քաղաքացիներին Հայաստան»,-ասաց նա:
Հարցին՝ բացառո՞ւմ է փոխանակման տարբերակը, Դավիթ Տոնոյանն ասաց.«Չեմ բացառում, բայց դա Լեռնային Ղարաբաղի սուվերեն որոշումն է»:


Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984 թ․ ծնված Կարեն Ղազարյանը, ով ունի հոգեկան առողջության խնդիրներ, չի ծառայում և երբեք չի ծառայել Հայաստանի զինված ուժերում, հայտնվել է Ադրբեջանում 2018 թ․ հուլիսի 15-ին: Իսկ օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, Ադրբեջանում է հայտնվել զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը։

Դիտվել է՝ 664

Մեկնաբանություններ