Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԲՀԿ-ն առաջարկում է ստուգել հանքարդյունաբերության ոլորտը

ԲՀԿ-ն առաջարկում է ստուգել հանքարդյունաբերության ոլորտը
03.10.2019 | 20:38

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հանքարդյունաբերության ոլորտում ստուգումներ ու քննություն անկացնելու համար առաջարկում է հանձնաժողով ձևավորել: Խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը այսօր խորհրդարանի գլխավոր ամբիոնից հայտարարեց, որ հանքարդյունաբերության ոլորտում գործադրի ներկայացրած ֆինանսական հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը ստուգելու նպատակով առաջարկում են քննիչ հանձնաժողով ստեղծել:


Թեև հանձնաժողովի անդամների քանակը խորհրդարանն է որոշելու, բայց ԲՀԿ-ն առաջարկում է, որ այն կազմված լինի 18 պատգմավորներից:

«Թեղուտի, Ախթալայի հանքավայրերի առնչությամբ վերջերս մի շարք բողոքներ ենք լսում, այժմ դրանց նաև «Ամուլսարն» է գումարվել: Սրանք հանրային հնչեղության հարցեր են, ու մարդիկ մեզ կարող են մեղադրել ձեռքներս ծալած նստելու մեջ, դրա համար հանձնաժողով ստեղծելն անհրաժեշտություն է: Ըստ նախնական հաշվարկների՝ հանձնաժողովի բյուջեն 100 մլն դրամի սահմաններում կլինի, այն կգործի 6 ամիս ժամկետով»,- ասաց նա՝ վստահություն հայտնելով, որ կգտնվեն այնպիսի կազմակերպություններ, որ ցանկություն կհայտնեն օժանդակել իրենց:

Հանձնաժողովի ստեղծմանը կողմ էին նաև խորհրդարանական մյուս երկու խմբակցությունները՝ «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստանը»:

Դիտվել է՝ 5897

Մեկնաբանություններ