Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Գրականության ոլորտում այս տարի երկու հոգու Նոբելյան մրցանակ կշնորհվի

Գրականության ոլորտում այս տարի երկու հոգու Նոբելյան մրցանակ կշնորհվի
09.10.2019 | 11:44

Մեկնարկել է Նոբելյան շաբաթը


Ստոկհոլմում մեկնարկել է նոբելյան շաբաթը, առաջիկա մի քանի օրերին պարզ կլինի, թե ամենատարբեր ոլորտներում ովքեր մրցանակի կարժանանան: Բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտի Նոբելյան մրցանակակիրների անուններն, օրինակ, հայտնի են: «Բջիջների ադապտացման ժամանակ թթվածնի անբավարարությունը» հետազոտության համար մրցանակի են արժանացել Ուիլյամ Քելինը, Փիթեր Ռեթքլիֆը և Գրեգ Սեմենզան: Այս մասին տեղեկանում ենք «Նոբելյան մրցանակ»-ի Twitter-ի պաշտոնական էջից:
Նշենք, որ այսօր հայտնի է լինելու, թե քիմիայի ոլորտում ով է մրցանակակիր դառնում, իսկ վաղը՝ հոկտեմբերի 10-ին, մեկ տարվա ընդմիջումից հետո մրցանակ է տրվելու է նաև գրականության ոլորտում:


Նախորդ տարի, հիշեցնենք, Նոբելյան հանձնաժողովը հայտարարել էր՝ գրականության ոլորտում նոբելյան մրցանակ չի հանձնելու: Հանձնաժողովականները դա պատճառաբանել էին շվեդական ակադեմիայում տեղի ունեցած սեռական ոտնձգության սկանդալով: Նշենք, որ 75 տարվա ընթացքում առաջին անգամն էր, որ ժյուրին ամենահեղինակավոր գրական մրցանակը չէր հանձնել: Այս տարի սակայն գրականության ոլորտում երկու հաղթողի անուն է հնչելու։

Դիտվել է՝ 2506

Մեկնաբանություններ