Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վիտալի Բալասանյան. Փաշինյանը Հայաստանը ներքաշել է պատերազմական իրավիճակի մեջ

Վիտալի Բալասանյան. Փաշինյանը Հայաստանը ներքաշել է պատերազմական իրավիճակի մեջ
16.10.2019 | 00:44

Ադրբեջանին ձեռնտու է եղել, որ սահմանային լարվածությունը զրոյանա՝ ասուլիսում ասաց Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը։ «Ոմանք խոսում են, որ Նիկոլ Փաշինյանի ժամանակ սահմանում լարվածութունը թուլացել է: Դա հայտնի վերելակային դիվանագիտությունն է։ Ադրբեջանի ձեռնտու է եղել, որ սահմանին լարվածությունը զրոյանա», - ասաց Բալասանյանը։ Նա նշեց՝ պետք է տեսնել ղարաբաղա-ադրբեջանական սահմագծում, ինչպիսի ինժեներական աշխատանքներ է տարել Ադրբեջանը։ «Այն է՝ պաշտպանողական մարտ վարելու, հարձակողական մարտ վարելու, հակահարձակողական մարտ վարելու, օդային դիտարկում, ցերեկային դիտարկում, գիշերային դիտարկում։ Կտեսնեք ու համոզված կլինեք, որ Նիկոլ Փաշինյանի թեժ գիծ կոչեցյալը հակահայ, վտանգավոր, մեր անվտանգությունը խաթարող պայմանավորվածություն է եղել», - ասաց Բալասանյանը։ Նա նշեց՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ներքաշել է պատերազմական իրավիճակի մեջ:

Դիտվել է՝ 609

Մեկնաբանություններ