Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարարի հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարարի հետ
16.10.2019 | 00:46

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը այսօր հանդիպել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորած պատվիրակության կազմում Հայաստանում գտնվող ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ: Կողմերն անդրադարձան երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, վերահաստատեցին փոխադարձ պատրաստակամությունը՝ բոլոր հնարավոր ուղղություններով խորացնելու երկու երկրների բազմադարյա բարեկամության վրա հիմնված համագործակցությունը՝ նախանշելով այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շրջանակները: Երկու նախարարները մտքեր են փոխանակել Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ հետ համագործակցության և երկխոսության շուրջ: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային իրավիճակը և խնդիրներ՝ կարևորելով տարածաշրջանային խաղաղության, անվտանգության և կայունության պահպանումը:

Դիտվել է՝ 523

Մեկնաբանություններ