Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Գեորգի Գախարիա. Պահպանենք և հզորացնենք միմյանց աջակցությունը միջազգային հարթակներում

Գեորգի Գախարիա. Պահպանենք և հզորացնենք միմյանց աջակցությունը միջազգային հարթակներում
16.10.2019 | 00:46

Պահպանենք և հզորացնենք միմյանց աջակցությունը միջազգային հարթակներում՝ հայտարարեց Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան առանձնազրույցից և երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով բանակցություններից հետո։ «Անդրադարձել ենք նաև տարածաշրջանային հարցերին և համակարծիք ենք, որ խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում ամենակարևոր բանն է, որպեսզի տնտեսությունը զարգանալու հնարավորություն ունենա, իսկ մեր ժողովուրդները կարողանան լավ ապրել։ Հայաստանն աջակցում է մեզ տարածքային ամբողջականության հարցում, ինչը շատ կարևոր է մեզ համար և շնորհակալ ենք: Կարծում եմ՝ պիտի այս դրական դինամիկան պահպանենք և հզորացնենք միմյանց աջակցությունը միջազգային հարթակներում», - նշեց Գախարիան:


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Վրաստանի հետ հարաբերություններն առանձնահատուկ կարևորություն ունեն Հայաստանի համար: Փաշինյանը կարևորեց նաև երկարատև ընդմիջումից հետո հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերսկսումը:
«Կարևորեցինք տրանսպորտային և էներգետիկ ծրագրերի իրականացման նշանակությունը՝ ինչպես երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման, այնպես էլ տարածաշրջանային կայունության ապահովման տեսանկյունից», - հայտարարեց վարչապետը։
Կողմերը նկատեցին՝ երկրների միջև ամենանշանակալի չափումը տնտեսությունն է, որտեղ իրենք առաջընթաց են տեսնում:
Վարչապետները հայտարարությունների ավարտին լրագրողների հարցերին չպատասխանեցին:

Դիտվել է՝ 855

Մեկնաբանություններ