Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ադրբեջանի օդուժը համալրվեց ռադիոլոկացիոն նոր կայանով

Ադրբեջանի օդուժը համալրվեց ռադիոլոկացիոն նոր կայանով
16.10.2019 | 21:44

Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովը ներկա է գտնվել բազմաֆունկցիոնալ ռադիոլոկացիոն կայանի կառավարման կետի բացմանը: Իսպանական ռադիոլոկացիոն կայանը նախատեսված է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի համար, ընդունակ է հայտնաբերել օդում գտնվող ինքնաթիռները, ուղղաթիռները, անօդաչու թռչող սարքերն ու թևավոր հրթիռները և տեղորոշել ուղեգիծը: Կայանը կարող է հիմնական և շարժական տեղակայում ունենալ:

Դիտվել է՝ 537

Մեկնաբանություններ