Կատալոնիայի անջատականների ղեկավար, Բելգիայում ապաստանած Կարլես Պուչդեմոնը Բրյուսելում կամավոր ներկայացել է ոստիկանություն, երբ Իսպանիան արձակել է նրան ձերբակալելու նոր միջազգային հրամանագիր: Նա ոստիկանություն է ներկայացել փաստաբանների ուղեկցությամբ: Պուչդեմոնը կտրականապես դեմ է իր արտահանձնմանը Իսպանիա: Առայժմ հայտնի չէ, թե ինչ որոշում կկայացնեն Բելգիայի իրավապահները: Դուրս գալով ոստիկանության բաժանմունքից՝ Պուչդեմոնն ասել է, որ Բելգիայի իշխանությունից ստացել է երկրւմ անարգել մնալու թույտվություն: Բարսելոնայում շարունակվում են բողոքի զանգվածային ակցիաները: Կատալոնացիները պահանջում են ազատ արձակել անջատողական գործունեության համար Իսպանիայի Գերագույն դատարանի վճռով ազատազրկման դատապարտված լիդերներին: