Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Էրդողանը մանրամասնել է Սիրիայի հարցում ԱՄՆ-ի հետ պայմանավորվածությունները

Էրդողանը մանրամասնել է Սիրիայի հարցում ԱՄՆ-ի հետ պայմանավորվածությունները
18.10.2019 | 23:11

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հոկտեմբերի 22-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մտադիր է քննարկել Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծման հաջորդ փուլը: «Այն, ինչին մենք ձգտում էինք, երեկ իրականություն դարձավ: Փենսի հետ բանակցությունների արդյունքը եղավ երեկվա 13 կետից բաղկացած համատեղ հայտարարությունը: Ահաբեկչական կազմակերպությունը 32 կիլոմետր լայնությամբ և 444 կմ երկարությամբ՝ արևմուտքից արևելք կհեռանա անվտանգության գոտուց, ինչպես և մենք պայմանավորվել էինք: Երեքշաբթի Պուտինի հետ կխոսեմ հաջորդ փուլի մասին: Հուսով եմ, այդպիսով հնարավոր կլինի մեր օպերացիայի դիմաց դրված բոլոր նպատակները իրականացնել»,- ասել է Էրդողանը լրագրողներին:

Դիտվել է՝ 365

Մեկնաբանություններ