«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Քուրդ քաղաքական գործիչը նշել է, թե որ դեպքում քրդական զորամիավորումները դուրս կբերվեն թուրք-սիրիական սահմանագոտուց

Քուրդ քաղաքական գործիչը նշել է, թե որ դեպքում քրդական զորամիավորումները դուրս կբերվեն թուրք-սիրիական սահմանագոտուց
18.10.2019 | 23:13

Սիրիայի և Թուրքիայի սահմանագոտուց քրդական զորամիավորումների դուրսբերումը, որի մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, հնարավոր է միայն այդ տարածքում սիրիական բանակի տեղակայման դեպքում՝ ասել է քուրդ քաղաքական գործիչ, Քրդական ինքնապաշտպանական ուժերի նախկին ներկայացուցիչ Աֆրինա Ռեյզան Հեդուն:

«Եթե սիրիական բանակը տեղակայվի այդ տարածքում, դա դրական հայտարարություն է: Սակայն եթե այնտեղ լինելու են թուրքական զորքերը, դա նշանակում է տարածաշրջանում ժողովրդագրական փոփոխության ծրագրի ավարտ»,- նշել է Հեդուն: Ըստ նրա՝ Սիրիայի հյուսիս-արևելքի բնակիչները չեն համաձայնի ապրել Անկարայի տիրապետության տակ: «Փենսն իր հայտարարության մեջ խոսել է քրդական զորքերի դուրսբերման մասին, բայց ոչ մի խոսք չի ասել գրավյալ տարածքներից թուրքամետ ուժերի դուրսբերման մասին»:

Դիտվել է՝ 402

Մեկնաբանություններ