Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Սկսվել է ջրառը Սևանից

Սկսվել է ջրառը Սևանից
18.10.2019 | 23:32

Սևանա լճից այս տարի օրենքով սահմանված 170 մլն. խմ-ից ավելի ծավալով ջրառ չի իրականացվելու: Ինչպես փոխանցում է EcoLur-ը՝ լճից ջրառը սկսվել է հոկտեմբերի 15-ից: Հոկտեմբերի 17-ի դրությամբ՝ Սևանից 141.833 մլն. խմ ջուր է բաց թողնվել: Նույն օրվա դրությամբ՝ Արփա-Սևան ջրատարով լիճ է հոսել 152.504 մլն խմ ջուր: Սևանից ջրառը դադարեցվել է սեպտեմբերի 25-ին: Այդ օրվա դրությամբ՝ լճից 140.954 մլն խմ ջուր է բաց թողնված եղել:


Հոկտեմբերի 18-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը 1900.55 մ, ինչը 5 սմ-ով ավելի է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից՝ 1900.50 մ-ից:

Դիտվել է՝ 639

Մեկնաբանություններ