Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Հիմա պարզ է, թե ինչ նկատի ուներ Վանեցյանը՝ «կանգ առ» ասելով

Հիմա պարզ է, թե ինչ նկատի ուներ Վանեցյանը՝ «կանգ առ» ասելով
19.10.2019 | 13:13

«Հրապարակ»-ը գրել է. «Երեկ ԱԱԾ-ում հարցաքննության էին կանչվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի 2 դուստրերն ու հայրը՝ Վարդան Թովմասյանը, ում հարցաքննությունն անավարտ է մնացել, քանի որ նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է՝ ճնշումն է բարձրացել: Իսկ Վարդան Թովմասյանը լուրջ առողջական խնդիրներ ունի։ Մենք տեղեկացանք, որ ԱԱԾ-ում էլ նրան նույն հարցն են տվել, թե երբ և ինչ միջոցներով է վերանորոգել Դարակերտ գյուղում գտնվող մեկհարկանի տան տանիքը։ ԱԱԾ են կանչվել Թովմասյանի դուստերը։ Սկզբում՝ կրտսերը, ապա ավագը՝ Գոհար Թովմասյանը, ով լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, որ իրենց էլ հարցնում են, թե որտեղից են ավտոտնակն ու ավտոմեքենան, ինչ միջոցներով են գնվել և այլն։ Գոհար Թովմասյանն ասել է. «Ամեն ինչ բոլորի համար ակնհայտ է, ես ճնշված չեմ»:


Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին ԱԱԾ կանչելը, որն ակնհայտորեն հոգեբանական գրոհ ձեռնարկելու և Հրայր Թովմասյանին հրաժարական պարտադրելու նպատակով է արվում, վերածվեց մինի միտինգի՝ ԱԱԾ շենքի առջև էին հավաքվել քաղաքական գործիչներ, իրավաբաններ։ Այնտեղ էին Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը, Արծվիկ Մինասյանը, Գառնիկ Իսագուլյանը, Հակոբ Ավետիքյանն ու այլք։ Բոլորն արձանագրում էին, որ հիմա հասկանալի է, թե ինչու հրաժարական տվեց Արթուր Վանեցյանը և ինչ նկատի ուներ «կանգ ա՛ռ» ասելով»:

Դիտվել է՝ 510

Մեկնաբանություններ