Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արմեն Աշոտյան. Սրանք» կյանքից «օբիժնիկ» ու ներկան ճակատագրի տեղ դրած անուղղելի սրիկաներ են

Արմեն Աշոտյան. Սրանք» կյանքից «օբիժնիկ» ու ներկան ճակատագրի տեղ դրած անուղղելի սրիկաներ են
19.10.2019 | 13:32

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքում գրել է. «Դադարե՜ք «սրանց» բացատրել, որ Աստծո, մարդկանց ու օրենքների առջև պատասխան են տալու։ «Սրանք» անհույս էին ի սկզբանե։
Մեր և ձեր նման միամիտները կարող էին կարծել, որ սպառնալիքներով, ատելությամբ, վրեժխնդրությամբ ու տականքությամբ իշխանությունը զավթած ոհմակը, բազմելով պաշտոնեական աթոռներին, երթևեկելով պադավատների նստատեղերին, մեր հաշվին աշխարհով մեկ անպտուղ ֆռֆռալով, բազմամիլինանոց պետական միջոցներից օգտվելով, քարոզչամեքենայից ծուխ հանելով, ունակ է պետություն ամրացնել ու մարդկանց կյանք բարելավել։


Ես էլ եմ միամիտներից եղել։ Փորձել եմ հուշել ներքին հարցերում։ Օգնել դրսի հարցերում։ Բայց պիտի ասեմ ուղիղ. «սրանք» անհույս են։ «Սրանց» խրատ, խորհուրդ, ճիշտ պետք չէ։ «Սրանք» կյանքից «օբիժնիկ» ու ներկան ճակատագրի տեղ դրած անուղղելի սրիկաներ են։ «Սրանք» «боги Египта» նայած «проклятье Армении» դարձած բորենիներ են։ «Սրանց» վերջը դաժան է լինելու։ «Սրանց» դեպքում Նոր Կտակարանը չի գործելու։ «Սրանց» համար Հին Կտակարանն է ճիշտ։
Հատուցման ժամը մոտ է։ Գժապետության պատասխանը տալու եք» ։

Դիտվել է՝ 769

Մեկնաբանություններ