Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Երիտասարդ դատավորները պատրաստվում են զբաղվել ավելի «անշառ» գործով

Երիտասարդ դատավորները պատրաստվում են զբաղվել ավելի «անշառ» գործով
19.10.2019 | 13:40

«Ժամանակը» գրում է. «Դատական համակարգում ստեղծված անհասկանալի ու քաոտիկ իրավիճակի պատճառով մի շարք դատավորներ, ընդ որում՝ ոչ հին, կոռումպացվածները, այլ երիտասարդները, պատրաստվում են լքել դատական համակարգը: Նրանցից շատերը ներկայումս սովորում են փաստաբանական դպրոցում, որպեսզի ստանան փաստաբանական արտոնագիր ու զբաղվեն փաստաբանությամբ: Ներկայումս փաստաբանական դպրոցում են սովորում դատավորներ Մխիթար Պապոյանը, վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին և մի քանի այլ գործող երիտասարդ դատավորներ: Փաստաբանական դպրոցում սովորում են նաև բազմաթիվ գործող դատախազներ, քննիչներ:
Նրանք բոլորը պատրաստվում են զբաղվել ավելի «անշառ» գործով, ինչպիսին է փաստաբանությունը»:

Դիտվել է՝ 564

Մեկնաբանություններ