Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ինչո՞վ է Պուտինն առաջնորդվում միջազգային քաղաքականության մեջ

Ինչո՞վ է Պուտինն առաջնորդվում միջազգային քաղաքականության մեջ
21.10.2019 | 00:07

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միջազգային քաղաքականություն վարելիս առաջնորդվում է երկրի ներքին շահերով՝ ասել է նրա մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ «Մոսկվա: Կրեմլ: Պուտին» հեռուստահաղորդման շրջանակում, Ռուսաստանի նախագահը առաջնորդվում է նախևառաջ ՌԴ բնակիչների շահերով:


«Դուք տեսնում եք, որ մեծ թվով որոշակի պայմանագրեր են ստորագրվում, որոշակի փաստաթղթեր»,- ասել է Պեսկովը: Այս շաբաթ Պուտինի պաշտոնական այց էր կատարել Սաուդյան Արաբիա և ԱՄԷ, արդյունքում կողմերի միջև մի շարք համաձայնագրեր են ստորագրվել տարբեր ուղղություններով: ՌԴ-ն և ԱՄԷ-ն, ընդհանուր առմամբ, 1.4 մլրդ դոլարի համաձայնագրեր են կնքել:

Դիտվել է՝ 544

Մեկնաբանություններ