Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Երևանի տոնին նվիրված հրավառությունից հետո խոշոր հրդեհ է բռնկվել Մատենադարանի հետնամասում

Երևանի տոնին նվիրված հրավառությունից հետո խոշոր հրդեհ է բռնկվել Մատենադարանի հետնամասում
21.10.2019 | 00:09

ԱԻՆ-ից հայտնել են, որ հոկտեմբերի 19-ին, ժամը 22։06-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցում՝ Մատենադարանի հետնամասում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:03-ին, մարվել՝ 23:31-ին: Այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ: Հրդեհի պատճառը տոնական հրավառությունն էր:

Դիտվել է՝ 556

Մեկնաբանություններ