Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«ՌեԱնիմանիա» 11-րդ փառատոնը դեսպանատների և այլ կառույցների հետ համատեղ ծրագրեր կներկայացնի

«ՌեԱնիմանիա» 11-րդ փառատոնը դեսպանատների և այլ կառույցների հետ համատեղ ծրագրեր կներկայացնի
23.10.2019 | 00:05

«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 11-րդ միջազգային փառատոնը ծրագրեր կներկայացնի ՀՀ-ում հավատարմագրված դեսպանատների, ինչպես նաև միջազգային այլ կառույցների հետ:
Նշենք, որ փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 24-29-ը:
Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին, ժամը 20:00 «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում: Բացման արարողության ֆիլմը՝ Սալվադոր Սիմոյի «Բունյուելը կրիաների լաբիրինթոսում» կցուցադրվի Եվրոպական Միության գրասենյակի աջակցությամբ: Արարողությանը կմասնակցեն նաև փառատոնի հատուկ հյուրերը: Ֆիլմեր կցուցադրվեն նաև այլ տարածքներում:


Այս տարի կինոփառատոնը ստացել է ավելի քան 350 լիամետրաժ և կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր՝ աշխարհի տարբեր երկրներից, որոնցից ընտրված 100-ից ավելին կմրցեն փառատոնի հինգ հիմնական անվանակարգերում: Արտերկրի ու Հայաստանի պրոֆեսիոնալ մասնագետներից կազմված ժյուրին կդիտարկի դրանք և փառատոնի ավարտին մրցանակներ կհանձնի տարբեր անվանակարգերում:
Փառատոնի շրջանակում կիրականացվի հատուկ ծրագիր՝ նվիրված նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ռեժիսոր Վալենտին Պոդպոմոգովի 95-րդ և հայ կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Արման Մանարյանի 90-րդ հոբելյաններին:
Փառատոնի շրջանակներում, ինչպես և նախորդ տարիներին, կանցկացվեն վարպետության դասեր, սեմինարներ:
ՀՀ-ում Լեհաստանի դեսպանության հետ համագործակցությամբ Հայաստան է ժամանելու «Վան Գոգի կրքերը» ֆիլմի ռեժիսոր Հյու Վելշմանը (Լեհաստան), ով վարպետության դաս կանցկացնի հոկտեմբերի 26-ին, ժամը 17:00 BŪRO-ում: Ի դեպ, ֆիլմը ևս մեկ անգամ կցուցադրվի մեր երկրում:


ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ համագործակցությամբ Հայաստան կժամանեն պատկերապատման գրքի հեղինակ, նկարիչ և անիմատոր Դեշ Շոուն իր կնոջ՝ անիմատոր Ջեյն Սամբորսկու հետ, և գեղանկարիչ, անիմացիոն ֆիլմի գեղարվեստական ռեժիսոր-ղեկավար Գևորգ Մուրադը (ԱՄՆ): Դեշ Շոուի վարպետության դասը կանցկացվի հոկտեմբերի 25-ին, ժամը 15:00 LOFT կենտրոնում:


Հոկտեմբերի 25-ին, ժամը 19:00 ՀԲԸՄ-ում կանցկացվի գեղանկարիչ, անիմատոր Գևորգ Մուրադի ցուցահանդեսը, որին կներկայացվեն նրա համահեղինակային կարճամետրաժ «Չորս գործողություն Սիրիայի համար» (2019) ֆիլմի գեղարվեստական ձևավորումները և կտավները: Բանախոսների մասնակցությամբ կանցկացվեն նաև այլ միջոցառումներ:
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ Հայաստան է ժամանում European Animation Awards-ի գործադիր տնօրեն, հայտնի պրոդյուսեր Ժան Պոլ Քոմինը (Ֆրանսիա): Նա հոկտեմբերի 25-ին, ժամը 10:00 վարպետության դաս կանցկացնի ՀԲԸՄ-ում: Ոլորտի մասնագետներ պրոդյուսեր Ռոն Դայնսը (Ֆրանսիա), պրոդյուսեր, պատկերապատման գրքի հեղինակ, սցենարիստ, ռեժիսոր Կորյուն Ապրիկյանը (Ֆրանսիա) նույնպես վարպետության դասընթաց կանցկացնեն նույն տեղում: Դեսպանատան հետ համագործակցության արդյունքում կցուցադրվեն նաև մի շարք ֆիլմեր:


«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնը և իր «ՄարԱնի» հարթակը, Գյոթե կենտրոն Երևանի հետ համատեղ, և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, սեպտեմբերին կազմակերպել էին հատուկ դասընթաց-սեմինար, որի նպատակն էր զարգացնել հայ քննադատների և լրագրողների հմտությունները, ովքեր գրում են հոդվածներ և վերլուծություններ անիմացիոն ֆիլմերի մասին: Այս սեմինարի մասնակիցները հնարավորություն ունեին նախօրոք դիտելու «ՌեԱնիմանիա» 2019- ի անիմացիոն լիամետրաժ և ընտրված լավագույն կարճամետրաժ ֆիլմերը` որպես ուսուցողական օրինակներ շուկայում վերջերս նկարահանված անիմացիոն ֆիլմերի վերաբերյալ հոդվածներ/քննադատություններ գրելու համար: Հյուր փորձագետն էր Կլաուս Լոսերը: «ՌեԱնիմանիա»-ի փակման արարողության ժամանակ տեղական և միջազգային պրոֆեսիոնալ կինոքննադատներից կազմված ժյուրին կընտրի լավագույն երկու հոդվածները, մեկը՝ լիամետրաժ, երկրորդը՝ կարճամետրաժ ֆիլմերի շրջանում: Մրցանակը ճանապարհորդություն է 2 հաղթողների համար դեպի Շտուտգարտ՝ Գերմանիա, 2020թ. մայիսին կայանալիք 27-րդանիմացիոն կինոփառատոնին:


Ի դեպ, «Ռեանիմանիա» փառատոնի այս տարվա բոլոր տպագիր նյութերում, այդ թվում՝ պաստառին, կնկատեք կարմիր կլոր խորհրդանիշ: Փառատոնն այն զետեղել է ի հիշատակ Kyoto Animation ընկերության շենքի հրկիզման, որը տեղի է ունեցել այս տարվա հուլիսի 18-ին: 41-ամյա անհայտ տղամարդը բենզին է լցրել գրասենյակի ներսում և աշխատակիցների վրա, ինչի հետևանքով զոհվել է 35 մարդ: Սա Ճապոնիայում կատարված հետպատերազմյան ամենախոշոր զանգվածային սպանությունն էր: Փառատոնի այս քայլը հարգանքի տուրք է՝ ի հիշատակ մեր գործընկերների, ովքեր դարձան այս պատահարի անմեղ զոհերը:

Դիտվել է՝ 995

Մեկնաբանություններ