Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ռադիկ Մարտիրոսյան. Գիտության ֆինանսավորման հարցը վիշտ է մեզ համար

Ռադիկ Մարտիրոսյան. Գիտության ֆինանսավորման հարցը վիշտ է մեզ համար
06.11.2019 | 14:59

ԱԺ-ն այսօր քննարկում է գիտության ֆինանսավորման հիմնախնդիրների հարցը: Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ԱԺ նիստերի դահլիճում տեղի է ունենում քննարկում:

Նիստը վարող պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն իր խոսքում նշել է. «ՀՀ-ում գիտությունը ոչ բավարար է ֆինանսավորվել, բայց փաստ է, որ երիտասարդներին մոտիվացնելու համար պետք է ֆինանսավորում, աշխատավարձերը պետք է բարձր լինեն, որ գան դեպի գիտություն, շեշտը դնում ենք այթի ոլորտի վրա, տուժում է բնագիտական թևը»
Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, նկատի ունենալով միջազգային փորձը, առաջարկում է, որ Հայաստանում մասնավոր սեկտորը ևս մասնակցի գիտության ոլորտի ֆինանսավորմանը: «Մեր գիտության ֆինանսավորումը հավասար է բյուջեի ծախսային մասի մոտ 1.2 տոկոսին: Այդ թիվը չի փոխվել արդեն գրեթե 30 տարի: Պետությունը գիտության նկատմամբ հատուկ հոգս չի տարել: Ֆրանսիայում գիտության ֆինանսավորման համար միջոցների մի մասը տալիս է պետությունը, մյուսը՝ մասնավոր աղբյուրները: Պետք է այնպես անենք, որ մասնավոր սեկտորը մասնակցի գիտության ֆինանսավորմանը»,-ասաց Մարտիրոսյանն ու հավելեց՝ այս խնդրի մասին խոսում են արդեն երկար տարիներ:


Նա շեշտեց՝ գիտությունը կարևոր նշանակություն ունի անվտանգության, տնտեսության, ազգի զարգացման հարցում, և այդ ոլորտի ֆինանսավորմանը պետք է ուշադրություն դարձնել: Մարտիրոսյանը մատնանշեց նաև ոլորտում գործող կառույցների շենքների պահպանման խնդիրները, որոնք պահանջում են լրացուցիչ ֆինանսավորում: Ոլորտում բյուջեի 75 տոկոսը հատկացվում է աշխատավարձներին, իսկ 25 տոկոսը՝ մնացած մանր ծախսերին: Մարտիրոսյանը կարևորեց, որ բյուջեում շենքերի պահպանման նպատակով հատուկ միջոցներ հատկացվեն:

Դիտվել է՝ 1278

Մեկնաբանություններ