Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ֆրանսիան և Չինաստանը 15 միլիարդ դոլարի համաձայնագիր ստորագրեցին

Ֆրանսիան և Չինաստանը 15 միլիարդ դոլարի համաձայնագիր ստորագրեցին
06.11.2019 | 19:19

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Չինաստան այցի ընթացքում 15 միլիարդ դոլարի պայմանագիր է ստորագրվել: Չինաստանի կառավարության պաշտոնյաները հայտնել են, որ համագործակցությունը վերաբերում է տիեզերական, էներգետիկ և գյուղատնտեսության ոլորտներին՝ ֆրանսիական 20 ընկերություններ իրավունք ստացան մսամթերք արտահանել Չինաստան:


Էմանուել Մակրոնն ու Սի Ձինպինը այսօր նաև հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ վերահաստատելով իրենց հավատարմությունը գլոբալ ջերմացման դեմ պայքարի Փարիզի հռչակագրին:

Դիտվել է՝ 687

Մեկնաբանություններ