Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Դավիթ Տոնոյանը մեկնել է Վրաստան

Դավիթ Տոնոյանը մեկնել է Վրաստան
06.11.2019 | 19:20

ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 6-7-ը աշխատանքային այցով գտնվում է Վրաստանում: Դավիթ Տոնոյանն այսօր Բաթումիում մասնակցել է Վրաստանի պաշտպանության և անվտանգության հարցերով միջազգային ամենամյա համաժողովին, որտեղ հանդես է եկել «Սևծովյան տարածաշրջանում անվտանգության արդի մարտահրավերները» ելույթով:


ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը այսօր հանդիպել է Վրաստանի ՊՆ նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի համագործակցության հարցեր, կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանում անվտանգային իրավիճակի և մարտահրավերների վերաբերյալ: ՊՆ նախարարները կարևորել են տարածաշրջանային անվտանգության ամրապնդման ուղղությամբ համագործակցության զարգացումը, պայմանավորվածություն են ձեռք բերել պաշտպանական ոլորտում համագործակցությունն ընդլայնելու և մի շարք նոր ուղղություններ ներառելու վերաբերյալ:

Դիտվել է՝ 937

Մեկնաբանություններ