Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արթուր Վանեցյան. Քննությունն ապացուցել է, որ «Սասնա ծռերն» են սպանել 3 ոստիկաններին

Արթուր Վանեցյան. Քննությունն ապացուցել է, որ «Սասնա ծռերն» են սպանել 3 ոստիկաններին
07.11.2019 | 14:04

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը ՊՊԾ գունդը գրավելու գործով դատական նիստում պատասխանելով դատախազի հարցերին՝ հայտարարել է, թե սպանված երեք ոստիկաններից Յուրի Տեփանոսյանի գործի մասին շատ բան գիտի ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ «Այդ օրը երբ հեռակապով Վանեցյանը կապ հաստատեց Արայիկ Խանդոյանի հետ, եթե չգիտեք ասեմ, որ մայոր ներկայացողը Արթուր Վանեցյանն էր, որը շատ բան գիտի կոնկրետ այդ դեպքի` Տեփանոսյանի սպանության վերաբերյալ, մենք իրեն հստակ ասել ենք, որ մեր կողմից կրակոց չի հնչել», - ասել է Ավետիսյանը։


Hraparak.am-ը դիմեց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին՝ հարցնելով, թե ինչի՞ մասին է ակնարկում Ավետիսյանը, ի՞նչ գիտի նա Յուրի Տեփանոսյանի մահվան հանգամանաքների մասին։
«Բացի նրանից, որ Վարուժան Ավետիսյանն ասում է, թե Վանեցյանը շատ բան գիտի այդ դեպքի վերաբերյալ, նա նաև նշում է, որ «մայոր» ներկայացողը և իրենց հետ կապ պահպանողը եղել եմ իբր ես։ Դա անպատասխանատու հայտարարություն է, որովհետև ես չեմ այդ մարդը, որ իրենց հետ կապ է պահպանել, ավելին՝ այդ ժամանակ ես ունեցել եմ փոխգնդապետի զինվորական կոչում, իսկ այդ անձը, ով իրենց հետ ռադիոկապով տարել է բանակցությունները և կապ է պահպանել, եղել է ԱԱԾ այլ աշխատակից, որը կա, և եթե կարիք կա, պետք է դիմել ԱԱԾ և, եթե ԱԱԾ-ն նպատակահարմար կգտնի և կբացահայտի այդ անձի ինքնությունը, ուրեմն բոլորը կիմանան, թե ով է այդ անձը։ Ես շատ պատասխանատու հայտարարում եմ, որ ես չեմ եղել ռադիոկապով կապ պահպանող այդ անձը, որին իրենք դիմում էին «պարոն մայոր»-ով», - Hraparak.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Վանեցյանը։


- Այդուհանդերձ, Դուք ինչ-որ բան գիտե՞ք այդ դեպքի կապակցությամբ, Ձեզ ընդհանրապես հայտնի՞ է, թե կրակոցներն ում կողմից են եղել, ի՞նչ ուղղությամբ։
- Այդ ամենի վերաբերյալ մանրամասն քննություն է իրականացվել քրեական գործում և դատաքննության ընթացքում, և այն տեղեկությունները, որոնք այսօր հրապարակվում են, ես դրանցից ոչ ավել, ոչ պակաս բան չգիտեմ և չեմ կարող ասել։
- Դուք ցուցմունք տվե՞լ եք այդ քննության ընթացքում։
- Ոչ, ինձ որևէ կերպ չեն ներգրավել այդ քրեական գործի շրջանակներում, ես որևէ կարգավիճակ չեմ ունեցել և չեմ մասնակցել այդ քրեական գործի քննությանը։
- Անկախ նրանից՝ ցուցմունք տվել եք, թե ոչ, Ձեզ ինչ որ բան հայտնի՞ է այդ սպանության մասով կամ Ձեր պատկերացմամբ՝ ո՞վ կարող էր սպանել երեք ոստիկաններին, այդ թվում՝ Յուրի Տեփանոսյանին։
- Քննությունը հիմնավորել և ապացուցել է, որ երեք ոստիկանների սպանությունն իրականացվել է «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների կողմից։ Եվ ես որևէ հիմք չունեմ քննության արդյունքներին չհավատալու։
- Բայց կասկածներ կային, որ ոստիկանների կամ ԱԱԾ-ի դիպուկահարների կողմից արձակված կրակոցներ են եղել, ինչի հետևանքով զոհվել են երեք ոստիկանները։
- Դրանք հերյուրանքներ են, դրանք շահարկումներ են, որով իրական հանցագործներն ուզում են թաքնվել իրավապահ մարմինների հետևում և իրենց կատարած հանցագործությունները բարդել իրավապահ համակարգի վրա»։

Դիտվել է՝ 4903

Մեկնաբանություններ