Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

8-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ Իրանում

8-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ Իրանում
08.11.2019 | 12:57

Նոյեմբերի 8-ին, ժամը 02:47-ին գրանցվել է հյուսիսային լայնության 37.820 և արևելյան երկայնության 48.340 աշխարհագրական կոորդինատներով (Իրան՝ Արդեբիլ քաղաքից 45 կմ հարավ, ՀՀ Մեղրի քաղաքից 210 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8-9 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Մեղրի և Գորիս քաղաքներում՝ 4, Վայոց ձորի Եղեգնաձոր և Վայք քաղաքներում՝ 3-4, Արարատի Արարատ քաղաքում և Երևանում՝ 3 բալ ուժգնությամբ: Երկրաշարժի հետևանքով կա 5 զոհ և 120 վիրավոր:

Դիտվել է՝ 490

Մեկնաբանություններ